Լուր այն մասին, թե ինչպե՞ս կարող է իրեն պահել սկզբունքներ ու արժեքներ չունեցող զոհը դատարանում։
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի «Կամրջող հեռանկարներ. երկխոսության, միջնորդության եւ վստահության ամրապնդումն անորոշության դարաշրջանում» խորագրով նիստում։
Իր ելույթում Խանդանյանն անդրադարձել մի շարք հարցերի, որոնց թվում՝ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և հարակից կառույցների փակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա, ինչը, ըստ նրա, փոխադարձ վստահության կառուցման կարևոր քայլ է։
Ուշագրավ է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ներկայացուցիչը, ելույթ ունենալով հենց այն վեհաժողովում, որի կազմած Մինսկի խմբի կազմում պետք է լուծվեր Ղարաբաղյան հակամարտությունը, աներեսաբար ի լուր աշխարհի խոսում է Մինսկի խմբի լուծարման գործում պաշտոնական Երևանի մասնակցության մասին՝ դա ներկայացնելով որպես Ադրբեջանի հետ Հայաստանի փոխադարձ վստահության կառուցման կարևոր քայլ։ Դա նույնն է, երբ իրեն խոշտանգած հանցագործի արարքը քաղաքացին գործը քննող դատարանում ներկայացնի որպես հանցավորի կողմից իր հետ փոխադարձ վստահության հաստատելու կարևոր քայլ։

