սգո օր
Ղրղզստանում սեպտեմբերի 19-ը սգո օր է հայտարարվել
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը սեպտեմբերի 19-ը ազգային սգո օր է հայտարարել` Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների հետեւանքով զոհվածների համար, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ջապարովի մամուլի ծառայությունը։ Սգո օրը ողջ երկրում, ինչպես նաև արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում, Ղրղզստանի պետական դրոշները կծածանվեն կիսով չափ իջեցված։ Մշակութային հաստատություններին և հեռուստառադիոընկերություններին խորհուրդ է տրվում չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։…
Սգո օրը հրավառություն կատարած անձը հայտնաբերվել է
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսի գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 64…
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Խարկովում Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ցավակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին Խարկովում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվ: «Ես կցանկանայի անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և կարեկցանքի խոսքեր հղել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,- գրել է վարչապետը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Չուգուև քաղաքի մոտ Ան-26 ինքնաթիռը վայրէջք կատարելիս ընկել է, ինչի հետևանքով…
Օգոստոսի 25-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել
Վրաստանի Շատիլի բնակավայրի մոտակայքում ողբերգական վթար էր տեղի ունեցել․ մարդատար միկրոավտոբուսը ցած էր գլորվել ժայռից, որի հետևանքով 17 մարդ զոհվել էր, կա 3 վիրավոր, որոնք գտնվում են հիվանդանոցում։ Դեպքի հետ կապված Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր, հայտնում է Aliq.ge-ն։ Նշվում է, որ սգո օրվա կապակցությամբ իջեցվել են Վրաստանի վարչական շենքերի վրայի պետական դրոշները։
Մոմավառություն Երևանում` ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայերն ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Բեյրութում հնչած պայթյունների զոհերի հիշատակին: Ակցիայի մասնակիցները երգում էին պետական հիմները՝ Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները պարզած: Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել՝ 4000-ից ավելի մարդ: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 11 հայ։ https://www.facebook.com/azatutyun/videos/618697309042244/
Լիբանանում օգոստոսի 5-ը հայտարարվել է սգո օր․ կա առնվազն 10 զոհ
CNN-ի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Երկրի առողջապահության նախարարը հրահանգել է տարածքի բոլոր հիվանդանոցներին պատրաստ լինել ընդունելու մեծ թվով վիրավորների: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: Huge blast in Beirut just now! pic.twitter.com/hId8JhZMKV — Tobias Schneider (@tobiaschneider) August 4, 2020 Մինչ այս ՀՀ…
Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր
Նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքական գործչի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում, սեպտեմբերի 30-ին։ 21:00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են գալ Ելիսեյան պալատ՝ սգո մատյանում իրենց ցավակցությունները գրելու:







