Հասարակություն

Լիբանանում օգոստոսի 5-ը հայտարարվել է սգո օր․ կա առնվազն 10 զոհ

CNN-ի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

Երկրի առողջապահության նախարարը հրահանգել է տարածքի բոլոր հիվանդանոցներին պատրաստ լինել ընդունելու մեծ թվով վիրավորների: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:

Մինչ այս ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ