սի ծինփին
Թրամփը հետաձգում է Սի Ծինփինի հետ գագաթնաժողովը՝ Իրանի հետ հակամարտության պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Պեկին կատարելիք պաշտոնական այցը՝ Իրանի հետ պատերազմին կենտրոնանալու համար՝ փոխելով ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների ժամկետները։
Չինաստանը մոտ է Boeing 737 MAX ինքնաթիռների պատվերին Թրամփ-Սի գագաթնաժողովի ֆոնին
Boeing-ը, ինչպես հաղորդվում է, մոտ է Չինաստանից 500 737 MAX ինքնաթիռների պատվերին, որի մասին հնարավոր է հայտարարվի Նախագահ Թրամփի՝ Պեկին կատարելիք այցի ժամանակ։ Այս գործարքը կարող է վերջ դնել երկարատև դադարին և վերաձևել ավիացիոն առևտուրը։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև Թայվանի հարցով քննարկումներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է վերանայել Թայվանին զենքի մատակարարման որոշումը Չինաստանի հետ բանակցություններից հետո։
Չինաստանի բարձրագույն զինվորական գեներալը հետաքննության տակ է
Չինաստանի բարձրագույն զինվորական գեներալ Ժանգ Յուշիան հետաքննության տակ է ենթադրյալ կոռուպցիայի և միջուկային գաղտնիքներ արտահոսելու մեղադրանքներով՝ Կենտրոնական ռազմական հանձնաժողովը թողնելով ընդամենը երկու ակտիվ անդամով։
Կանադան Չինաստանի հետ «Նոր Ռազմավարական Գործընկերություն» է Ստեղծում՝ Համաշխարհային Փոփոխվող Իրողությունների Ֆոնին
Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի պատմական այցը Պեկին նշանավորում է շրջադարձային փոփոխություն՝ հաստատելով «նոր ռազմավարական գործընկերություն» Չինաստանի հետ։ Այս քայլը նպատակ ունի նվազեցնել Կանադայի տնտեսական կախվածությունը ԱՄՆ-ից՝ առևտրային լարվածության պայմաններում և դիվերսիֆիկացնել նրա արտահանման շուկաները։
Մակրոնն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու տնտեսական համագործակցությունը
Մակրոնն ու Սի Ծինփինը Պեկինում քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։
Հոնկոնգում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ
Հոնկոնգի Վան Ֆուկ Քորթ համալիրում բռնկված հրդեհը դարձել է ողբերգական՝ 55 զոհով և 268 անհետ կորածով։
Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորս սկզբունք է առաջարկել՝ կանխելու ուկրաինական ճգնաժամը վերահսկողությունից դուրս գալու և հնարավորինս արագ խաղաղությունը վերականգնելու համար։ Այս մասին նա ասել է Պեկինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշում է Xinhua գործակալությունը, կողմերը մտքերի խորը փոխանակում են ունեցել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ «Առաջինը, մենք պետք է առաջնահերթություն տանք խաղաղության և…
Կոշտ ուժի քաղաքականությունը սպառնալիք է գլոբալ խաղաղությանը․ Ծինփին
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը դեմ է արտահայտվել աշխարհում սառը պատերազմի մտածողությանը։ Նա այս մասին հայտարարել է ամենամյա Բոաոսյան ֆորումի ժամանակ։ Ծինփինի խոսքով՝ սառը պատերազմի մտածողությունը խարխլում է համաշխարհային անվտանգության հիմքերը, իսկ կոշտ ուժի քաղաքականությունը սպառնալիք է հանդիսանում գլոբալ խաղաղության համար։
Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ու վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ Փաշինյանը զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի հետ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սենեգալի նախագահին ՀՀ վարչապետի՝ Չինաստանի նախագահին…
ԱՄՆ-ն կնախազգուշացնի Չինաստանին՝ չաջակցել ռուսական ագրեսիային
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր՝ մարտի 18-ին, բանակցություններ է անցկացնելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում շոշափվելու է նաև Ուկրաինայի նկատմամբ ռուսական գործողությունների թեման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նշել է, որ Բայդենը նախազգուշացնելու գործընկերոջը, որ եթե Չինաստանը աջակցի Ռուսաստանի ագրեսիային, ապա կկրի պատասխանատվության այդ գործողությունների համար։ Բլինքենն…
Մակրոնը, Շոլցն ու Ծինփինը խոսել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին
Կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև գագաթնաժողովը։ Այս մասին գրում է Xinhua գործակալությունը։ Ծինփինը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է խրախուսել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունները, շփումները ու հասնել արդյունքի։ Չինաստանի առաջնորդը ափսոսանք է հայտնել, որ եվրոպական տարածքում ռազմական գործողություններ են սկսվել։ Նա ասել…
Պուտինը ժամանել է Պեկին․ նա հանդիպելու է Սի Ծինփինի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։ Այս մասին գրում է RIA-ն։ Նշվում է, որ նախատեսվում են բարձր մակարդակի բանակցություններ Չինաստան ղեկավար Սի Ծինփինի հետ՝ երկկողմ հարաբերությունների շուրջ։ Ըստ աղբյուրի՝ Պուտինը նաև ներկա կգտնվի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
Չինաստանում Նոր տարի է․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո․ Թրեյսի 30 տարի առաջ Հայաստանն…
Զրուցել են Պուտինն ու Ծինփինը. բանակցությունները տևել են 1,5 ժամ
Տեսակապով միմյանց հետ հանդիպում են անցկացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հանդիպումը տևել է 1,5 ժամ։ Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում երկու երկրների ղեկավարները հիմնականում քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերվող թեմաներին, ինչպես նաև արծարծվել են միջազգային օրակարգին վերաբերվող հարցեր։ Չինաստանի նախագահը…















