fbpx
Աշխարհ

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորս սկզբունք է առաջարկել՝ կանխելու ուկրաինական ճգնաժամը վերահսկողությունից դուրս գալու և հնարավորինս արագ խաղաղությունը վերականգնելու համար։

Այս մասին նա ասել է Պեկինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշում է Xinhua գործակալությունը, կողմերը մտքերի խորը փոխանակում են ունեցել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։

«Առաջինը, մենք պետք է առաջնահերթություն տանք խաղաղության և կայունության պահպանմանը և ձեռնպահ մնանք եսասիրական շահեր փնտրելուց: Երկրորդ, մենք պետք է սառեցնենք իրավիճակը, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնենք: Երրորդ, մենք պետք է պայմաններ ստեղծենք խաղաղությունը վերականգնելու համար և զերծ մնանք լարվածության հետագա սրումից: Չորրորդ, մենք պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա և ձեռնպահ մնանք համաշխարհային արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունը խաթարելուց»,- Չինաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Շոլցը Չինաստանում է ապրիլի 12-ից։ Սա նրա երկրորդ այցն է Չինաստան՝ որպես Գերմանիայի կանցլեր։

Շոլցին ուղեկցում են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և տրանսպորտի համար պատասխանատու երեք նախարարներ։ Պատվիրակության կազմում են գերմանական առաջատար ընկերությունների, մասնավորապես՝ Siemens-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում հիմնական ուշադրության կենտրոնում են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ