fbpx
Աշխարհ

Մակրոնը, Շոլցն ու Ծինփինը խոսել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

Կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև գագաթնաժողովը։

Այս մասին գրում է Xinhua գործակալությունը։

Ծինփինը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է խրախուսել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունները, շփումները ու հասնել արդյունքի։

Չինաստանի առաջնորդը ափսոսանք է հայտնել, որ եվրոպական տարածքում ռազմական գործողություններ են սկսվել։

Նա ասել է, որ իրենց հիմնական խնդիրն այս պահին իրավիճակի հետագա սրացումն ու հակամարտության վերահսկողությունից դուրս գալը կանխելն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ