Սլավիկ Գալստյան
Հայաստանը հաստատեց ըմբշամարտի հավաքականը՝ 2025թ. Եվրոպայի առաջնության համար
Հայաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիաները հայտարարել են Բրատիսլավայում կայանալիք 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը ազատ և հունահռոմեական ոճերում մասնակցող մարզիկների կազմերը։
Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին մրցումային օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկն է դուրս եկել կիսաեզրափակիչ: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տարավ 3 հաղթանակ և երեկոյան մրցահերթում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար: 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր…
Աշխարհի գավաթ․ Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Գալստյանը՝ բրոնզե
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։ Մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև…
Սլավիկ Գալստյանն առաջին մեդալը նվաճեց ՀՀ հավաքականի համար. Ըմբշամարտի աշխարհի գավաթ
Սերբիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Բրոնզե մեդալի համար պայքարում, դժվարագույն գոտեմարտում Սլավիկ Գալստյանը կարողացավ հաղթել ուկրաինացի Արթուր Պոլիտաևին: Գոտեմարտի ընթացքում Գալստյանը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն կարողացավ կենտրոնացնել ուժերը: Նա նախ հաշվի տարբերությունը կրճատեց երկու միավորով, իսկ գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ տուշե հնարքով մրցակցի թիկունքը սեղմեց գորգին և մաքուր հաղթանակ տարավ:
Մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս ստուգատեսում ևս ներկայացված է 9 մարզիկով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ),…
Ըմբիշները վերջին հավաքն են անցկացնում Բուդապեշտ մեկնելուց առաջ. Մ-23 ԱԱ
Հայ ըմբիշները շարունակում են նախապատրաստվել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։ Հոկտեմբերի 18-ից ըմբիշներն «Օլիմպավանում» անցկացնում են հավաք, որից հետո կմեկնեն մրցավայր։ Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ),…
Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին. Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի ըմբիշների համար ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Հայաստան ժամանելուց հետո աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոսել է իր մրցելույթների, վնասվածքի և առաջիկա անելիքների մասին։ «Ճիշտն ասած՝ մի քիչ հիասթափված եմ։ Շատ լավ մարզավիճակում էի։ Աշխարհի նախորդ առաջնություններում, որտեղ հաղթել եմ, այսքան լավ չեմ զգացել ինձ։ Բոլորն են տեսել, որ հաղթել եմ…
Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան. Ըմբշամարտի ԱԱ
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) վերադարձել են Ղազախստանից, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականն այս պահին ունի մեկական բրոնզե և արծաթե մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։…
Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել. Սլավիկ Գալստյան
Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հաղթանակի և անցկացրած գոտեմարտերի մասին։ «Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար, նախևառաջ՝ մարզիչներիս, ընկերներիս։ Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել հետագայում», – ասաց նա։ Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի…
Սլավիկ Գալստյանը` Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր
63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը Ղազախստանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: 3-րդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը 7։4 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Դալխանիին։ Նախքան այս գոտեմարտը, Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստնաը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։ Վաղը երեկոյան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար…
Ալեքսանյանի, Ասլանյանի, Շահինյանի առաջին մրցակիցները հայտնի են. Ըմբշամարտի ԱԱ
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են։ Սեպտեմբերի 15-ին մեդալների և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարի մեջ կմտնեն 3 հայ ըմբիշներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը կսկսի…
Սլավիկ Գալստյանը հաղթանակի հասավ կամային որակների շնորհիվ. Ըմբշամարտի ԱԱ
Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի ԱԱ-ում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում առավելության հասնելով Ուզբեկստանը ներկայացնող Իսլոմժան Բախրամովի նկատմամբ: Սլավիկը, որը մինչև վերջին վայրկյանները պարտվում էր, հաշիվը դարձրեց 3:3 ու կամային որակների շնորհիվ առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող…
Սլավիկ Գալստյանը հաղթեց Ադրբեջանցուն. Ըմբշամարտի ԱԱ
Ղասախստանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հայ ըմբիշը՝ կամային բարձր որակների շնորհիվ, 16:7 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ: Սլավիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 55 կգ քաշային կարգում հանդես…
Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Սլավիկ Գալստյանը եզրափակչում է
Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը 63 կգ քաշային կարգը ներկայացնող Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակներով հասել է մրցաշարի եզրափակիչ: Նրա մրցակիցը վրացի Լևանի Կավյարաձեն է լինելու: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 55 կգ քաշային Նորայր Հախոյանը քառորդ եզրափակչում, հավասար պայքարում զիջել է ռուս Վիկտոր Վեդերնիկովին: 130 կգ…















