Սլովակիա
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Էլմար Մամեդյարովին
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156360868742434
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Անջեյ Կասպշիկի հանդիպումը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար…
Սլովակիայում պետական սուգ է հայտարարվել
Սլովակիայի կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 15-ը պետական սուգ հայտարարել հանրապետությունում՝ չորեքշաբթի օրը երկրի արևմուտքի Նիտրա քաղաքի մերձակայքում բեռնատարի հետ ավտոբուսի բախումի հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Սլովակիայի հանրային ռադիոն: Պետական սուգ հայտարարելու որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում, որը հինգշաբթի օրը տեղի է ունեցել Բրատիսլավայում: Պետական կազմակերպությունների շենքերի վրա ազգային…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Լայչակի հայտարարությունը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ
Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման…
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին․ Պոպով
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Իգոր Պոպովը զրուցել է լրագրողների հետ, որի ժամանակ ասել է․ «Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես…
Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել Սլովակիայի երկրորդ լիգայում
Սլովակիայի երկրորդ լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Սլովան Բրատիսլավա Բ»-ն 5:2 հաշվով պարտություն է կրել «Ժիլինա Բ»-ից: Հյուրերի կազմում Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել։ Այսպիսով, «Ժիլինա Բ»-ն 18 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:
Հայաստանի և Սլովակիայի Մ16 հավաքականները մրցեցին 2-րդ անգամ
Օգոստոսի 18-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ընկերական երկրորդ հանդիպումը Հայաստանի և Սլովակիայի Մ-16 հավաքականների միջև: Այս անգամ սլովակները հաղթեցին 2:1 հաշվով: Գոլերը՝ 0-1, Մարտին Միսովիչ, 6՜ 1-1, Արթուր Իսրայելյան, 49՜ 1-2, Պավոլ Նեմչեկ, 74՜ Զգուշացումներ՝ 13. Մատեժ Ռիժնիկ, 56՜, 10. Կարեն Դավթյան, 57՜, 6.Մհեր Քանքանյան, 73՜, 20.Վիկտոր Ուրադնիկ, 77՜ Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես եկավ…
Հայաստանի և Սլոկավկիայի Մ16 հավաքականները ոչ-ոքի են խաղացել
Օգոստոսի 16-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ընկերական առաջին հանդիպումը Հայաստանի և Սլովակիայի Մ-16 հավաքականների միջև: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Գոլերը՝ 1-0, Էդգար Փիլոյան, 7՚ 1-1, Ռոբերտ Ստարեչեկ, 35՚ Զգուշացումներ՝ 20.Սերգեյ Մանուկյան, 32՚, 1.Գոռ Մատինյան, 79՚, 19.Ադրիան Կրուս, 80՚ Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1.Գոռ Մատինյան, 10.Կարեն Դավթյան ա, 9.Արթուր Իսրայելյան (14.Հայկ…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի հետ
Հուլիսի 8-ին, Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անրադադարձ կատարեցին ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերին…
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Հանդիպմանն անդրադարձ…
Զոհրաբ Մնացականյանը կգործուղվի Սլովակիա
Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը: Հանդիպմանը նախարարը հանդես կգա ելույթով:
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Սլովակիան հունիսի 4-ին վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին Favebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Վերջինս նշել է, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155940252102434
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա
ՀՀ ԱԳՆ նախարարության ֆեյսբուքյան պաշտոոնական էջում գրված է․ «Մայիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը»։














