fbpx
Աշխարհ

Սլովակիայում պետական սուգ է հայտարարվել

Սլովակիայի կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 15-ը պետական սուգ հայտարարել հանրապետությունում՝ չորեքշաբթի օրը երկրի արևմուտքի Նիտրա քաղաքի մերձակայքում բեռնատարի հետ ավտոբուսի բախումի հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Սլովակիայի հանրային ռադիոն:

Պետական սուգ հայտարարելու որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում, որը հինգշաբթի օրը տեղի է ունեցել Բրատիսլավայում: Պետական կազմակերպությունների շենքերի վրա ազգային դրոշները կխոնարհվեն միջին եվրոպական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն (Երևանի ժամանակով 11:00-ից մինչև 23:00-ն): Նիտրա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 12 մարդ, որոնցից չորսը երեխաներ են ու դեռահասներ: Վնասվածքներ է ստացել 20 մարդ: Նրանցից երեքի վիճակը օրհասական է:

Ավտոբուսում դպրոցականներ էին, որոնք տուն էին վերադառնում պարապմունքներից: Բեռնատարը, որի վարորդը, որը նախնական վարկածով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորն է, քարեր էր տեղափոխում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ