սյունիքի մարզ
Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
«Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Կաղնուտից ու Ներքին Հանդից հետո սա արդեն երկրորդ խմբաքանակն է, որ Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը հասցնում է Հայաստանի հարավ»,- այս մասին Facebook-ի էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Սիսիանի ու Գորիսի հավաքներից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ Գորիսում ու Սիսիանում տեղի ունեցած հանրահավաքներից։ Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր ավտոերթով Սյունիքի մարզ ուղևորվելու մասին։ Հիշեցնենք նաև, որ այսօր նախընտրական քարոզարշավի 9-րդ օրն է։ Ընտրությունների օր է նշանակված հունիսի 20-ը։ Գորիսում՝ Սիսիանում՝
Որոշել ենք հուսախաբ անենք Փաշինյանին ու ոչ մի ակցիայիով էլ չդիմավորենք․ Մեղրիի քաղաքապետ
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, պատասխանելով 24news-ի հարցին, թե արդյոք բողոքի գործողություններ նախատեսվո՞ւմ են Փաշինյանի այցին ընդառաջ, նշել է, որ Մեղրիի բնակիչները վաղը ոչ մի կերպ չեն պատրաստվում դիմավորել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը կշարունակվի Սյունիքի մարզում։ Զաքարյանը նշել է, որ Մեղրին արդեն իր ասելիքն ասել է Փաշինյանին․ «Էս անգամ…
Մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են: «Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական…
Ադրբեջանի զինվորները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր Facebook-ի էջում հետևյալ գրառումն է արել․ «Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև…
Սյունիքը չարդարացրեց Քոչարյանի սպասելիքները՝ չնայած համայնքապետերի գործադրած բոլոր ջանքերին
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ «Հայաստան» դաշինքի՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցել է Սյունիքի մարզում։ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը թիմակիցների հետ Սյունիք էր ժամանել քարոզարշավի մեկնարկի նախորդ օրը։ Ինչպես հայտնի է Սյունիքում պաշտոնավարող մի շարք անձինք՝ ի դեմս Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Կապանի քաղաքապետ՝…
Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը Գորիսում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Սյունիքի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչներն այս պահին Գորիսում են։ https://www.youtube.com/watch?v=d9uAosAzgWw
Մոսկովյան եռակողմ խորհրդակցության ժամանակ քննարկվել է 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հունիսի 2-ին եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների օրակարգում եղել է նաև մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքից ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարված 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը։ «Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև…
Կոպիրկինը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: «Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս – Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող…
Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողներին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։…
Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ
Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով): Փրկարարները…















