Սոլոմոն Ուդո
Արարատ-Արմենիան ձեռք է բերել ազգային հավաքականի ֆուտբոլիստին
Հայաստանի ազգային հավաքականի նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիա» ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Ուդոն մինչ այս խաղացել է հայկական 4 ակումբներում՝ «Ուլիսում», «Ուրարտուում», «Շիրակում» և «Արարատում»։ Նա նաև հանդես է եկել ղազախական «Ատիրաուում»։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Կարագանդայի «Շախտյորը»։ Նշենք, որ Ուդոն Հայաստանի հավաքականում…
Կամոն ու Ուդոն կարող են խաղալ նույն ակումբում
Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ Կամո Հովհաննիսյանն ու Սոլոմոն Ուդոն կարող են հայտնվել նույն ակումբում։ Կամոն օրերս պաշտոնապես հեռացավ ղազախական «Կայրաթից», որից հետո ռուսական ակումբները մրցավազք սկսեցին նրա տրանսֆերի համար։ Այդ մրցավազքին միացած ակումբներից մեկը «Նիժնի Նովգորոդն» է, որը միաժամանակ հետաքրքրված է նաև Ուդոյի ծառայություններով ու վերջինիս հրավիրել է ակումբում փորձաշրջան անցնելու։ Այս մասին տեղեկանում…
Ուդոն տեղափոխվեց Արամ Ոսկանյանի գլխավորած ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի ու Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն վարձավճարով տեղափոխվել է ղազախական մեկ այլ ակումբ՝ «Ատիրաու»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ «Ատիրաուն» մարզում է հայազգի Արամ Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ Ուդոն «Շախտյոր» էր տեղափոխվել «Արարատից»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Շախտյոր
Հայաստանի հավաքականի և Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն տեղափոխվելու է Կարագանդայի «Շախտյոր»։ Այս մասին հայտնում է VKontakte-ի AFF խումբը։ Նշվում է, որ Ուդոն իր ներկայիս ակումբի հետ չի մեկնել ԱՄԷ՝ մարզական հավաքի։ Հիշեցնենք, որ 25-ամյա նիգերիացին Հայաստանի հավաքականում է հանդես գալիս 2020-ի հունիսից։
Հայաստանի հավաքականի նորեկ Ուդոն տեղափոխվել է Արարատ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի «Արարատի» Facebook-ի էջում գրված է․ ««Արարատը» պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ։ 25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում իր կարիերան սկսել է 2015 թվականին` «Ուլիսում»: Խաղացել է նաև «Բանանցում» (Այժմ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։ Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել…
Նիգերիացի կիսապաշտպանը կխաղա Հայաստանի հավաքականում
Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ…






