սոցիալական հեռավորություն
ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից
Հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելի ամառային տոնը՝ Վարդավառը, այս տարի նշվում է հուլիսի 19-ին։ «Ավանդույթի համաձայն` Վարդավառը նշվում է ժողովրդական մեծ հանդիսություններով` տարբեր հանրային վայրերում, բակերում հավաքված մարդիկ ջրում են միմյանց, անծանոթներին և անցորդներին։ Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է գիտակցել, որ նման կերպ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային…
Մեկ օրում հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության ստուգումներով նախորդ օրը հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 87183 է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 87183 արձանագրություն, իսկ հուլիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով…
ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ հուլիսի 9-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոպահեստամասերի տոնավաճառում: «Դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, որտեղ բացակայել են…
Զորակոչիկները գտնվելու են կարանտինում, ապա կթեստավորվեն և կհամալրեն զինված ուժերի շարքերը
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Զորակոչային բոլոր աշխատանքները հավաքակայանում իրականացվում են բացազատված բացօթյա տարածքներում: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծույթներով ախտահանում ձեռքերը, հավաքակայանի բացօթյա ամբողջ տարածքում…
Մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 1857 դեպք
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ…
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառներով: Հայտնի է, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն նախորդ նիստին դատարանին հայտնել է, որ ախտանիշներ չունի, բացառությամբ նրա, որ երկրոդ օրը ջերմությունը 36,9 է եղել: Նա թեստ է հանձնել, և արդյունքը բացասական է եղել: Սակայն բուժկենտրոնում նրան ասել են, որ պետք…
ՍԲ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել. նշանակվել է ծառայողական քննություն
Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։ Նշվածի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։ ԵՎս…
Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցում նշեց, որ ի հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: «Շաբաթ և կիրակի օրերին մենք տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացության մասին տեսանյութեր: Տեսնում ենք, որ ի հեճուկս այն բանի, որ օրինակ՝ բազմաթիվ կազմակերպությունների…
Երևանում 72 ժամով կասեցվել է Կառավելլ ռեստորանային համալիրը
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանում 72 ժամով կասեցվել են «Կառավելլ» ռեստորանային համալիրը՝ բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար, և «Էսկոբար» սրճարանը. այստեղ հաճախորդներին նարգիլե է մատուցվել: «ԵՎս 5 սննդի շղթայի կազմակերպություններ կասեցվել են 24 ժամով. հիմնականում չեն հաճախորդներին և թերի են լրացրել գրանցամատյանները»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/snund.am/posts/3015753481835470
Ստուգայցեր Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի որոշ այլ շրջաններում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ այսօր տեսչական մարմինների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի որոշ այլ շրջաններում: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի որոշ այլ շրջաններում: Խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է: ՀՀ սննդամթերքի անվտանգության…
Ուժեղացված ստուգայցեր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԱՏՄ-ն հայտնում է, որ արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է: «Ավելի քան 2 տասնյակ դիտարկումների արդյունքում նկատվել է, որ նախորդ ստուգայցի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ խախտումները զգալիորեն նվազել են։ Արձանագրվող հիմնական խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ դիմակների պատշաճ չկրում, ջերմաչափման և ախտահանման մատյանների…
Էյֆելյան աշտարակը վերաբացվել է
Интерфакс-ի հաղորդմամբ՝ Փարիզի Էյֆելյան աշտարակը կորոնավիրուսի համավարակի պատճառով գրեթե երեք ամիս փակ լինելուց հետո այսօր վերաբացվել է։ «Էյֆելյան աշտարակը բացվում է հունիսի 25-ին … Սանիտարական միջոցառումներ են իրականացվում, ներառյալ դիմակների պարտադիր կրումը»,- ասել են ղեկավարությունից: Ղեկավարությունը նաև նշել է, որ հաստատությունում գտնվող վերելակը սանիտարական միջոցառումների երկարացման պատճառով մինչև հուլիսի 1-ը փակ կլինի: Հարկերով բարձրանալ հնարավոր կլինի միայն…
Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական. ՄԻՊ-ի այցը Արարատի մարզ
Հունիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները: Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի…
Կասեցումներ և ստուգայցեր Ալեքս ընդ Հոլդինգ և Սիթի ՍՊԸ-ներում
Այսօր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) անակնկալ ստուգայցերն ուժեղացված ռեժիմով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էին: Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։ Որոշների մոտ կրկին խախտումներ են նկատվել։ Երբեմն աշխատակիցներն ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկում են դիմակները, սակայն տեսուչներն արձանագրում են դրանք ու այլ խախտումներ։ Ստուգայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա առանձին կետերով…














