սոցցանցեր
Հուլիսի 7-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի ազոտի գործարանում: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան Կյուտախյա նահանգում, երեկ ուշ երեկոյան։ Նահանգապետ Օմար Տորամանի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Դեռևս պարզվուն են պայթյունի պատճառները: Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվել ականատեսների կողմից, որտեղից երևում է, որ գործարանի շենքից նարնջագույն…
Wikipedia-ի համահիմնադիր Լարրի Սենգերը դժգոհ է, թե համացանցն ինչպես է զարգացել վերջին 2 տասնամյակներին: «Անկեղծորեն սարսափելի է»,- ասել է նա CNBC-ի հետ հարցազրույցում: Սենգերի մտահոգությունն են հարուցում հիմնականում սոցցանցերը, հատկապես Facebook-ը և Twitter-ը: Նրա խոսքով՝ այս ընկերությունները օգտատերերի անձնական տվյալներն օգտագործում են գաղտնիության և անվտանգության «զանգվածային խախտումների» հաշվին շահույթ ստանալու համար: «Նրանք կարող են ձևավորել…
Facebook-ը տեղյակ է, որ իր սոցցանցերում խափանումներ կան: Ընկերությունն այս մասին գրել է թվիթերյան պաշտոնական էջում: We’re aware that some people are having trouble uploading or sending images, videos and other files on our apps. We're sorry for the trouble and are working to get things back to normal as quickly as possible. #facebookdown —…
Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե՞ ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել…
Reuters-ի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելափակել սոցցանցերը, մասնավորապես Facebook-ն ու WhatsApp-ը, երկրում բռնության աճի պատճառով։ Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ն, երբ Facebook –ում ծագած վեճից հետո անհայտ անձինք քարեր են նետել մզկիթների ու մահմեդականներին պատկանող խանութների ուղղությամբ։
Իսրայելի իշխանությունները սոցցանցերում «Եվրատեսիլ 2019»-ի բոյկոտի կոչեր են հայտնաբերել: Այս մասին հաղորդել են Ռազմավարական պլանավորման նախարարությունում: Օգտատերերը սկսել են #BoycottEurovision2019 հեշթեգով հրապարակումներ տեղադրել: Պարզվել է, որ դրա տարածման համար բոտեր են ներգրավվել: Հրապարակումները արտիստների մասին ֆեյք-տեղեկատվություն և բոյկոտի կոչեր են պարունակել: Իշխանությունները կասկածում են, որ քարոզարշավը սկսել են BDS շարժման կողմնակիցները՝ ՀԱՄԱՍ-ի աջակցությամբ: BDS (Boycott,…
Շրի Լանկայում ապրիլի 21-ի ահաբեկչություններից հետո սոցցանցերի ժամանակավոր արգելք էր դրվել, սակայն արգելքը արդեն հավել է, տեղեկացնում է News 1st պորտալը: Սահմանափակումները հանվել են այն բանից հետո, երբ Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան դիմել է հեռահաղորդակցությունների վերահսկման հանձնաժողովին համապատասխան խնդրանքով։ Արգելքի նպատակներ էր կանխել գրոհներին մասնակից ահաբեկիչների շրջանում տեղեկատվության տարածումը։
Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը բանտարկություն է նախատեսում այն մեդիաընկերությունների ղեկավարների համար, որոնք իրենց պատկանող սոցիալական ցանցերից օպերատիվորեն չեն հեռացնի բռնության տեսարաններ բովանդակող նյութերը: Օրենքն ուժի մեջ է մտել խորհրդարանի կողմից ընդունվելուց անմիջապես հետո: Այժմ ընկերությունները պետք է անհապաղ հեռացնեն սոցիալական ցանցերում զետեղված բոլոր այն տեսագրություններն ու լուսանկարները, որոնցում պատկերված են սպանությունների, խոշտանգումների կամ…