Սուսո
Պաշտոնական․ Սուսոն տեղափոխվեց Սևիլյա
«Միլանի» կիսպաշտպան Սուսոն տեղափոխվեց «Սևիլյա»։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական ակումբի պաշտոնական հայտարարությունից։ Սուսոն վարձակալական հիմունքներով է տեղափոխվել Իսպանիա ու կանցկացնի այնտեղ 1,5 տարի։ «Սևիլյան» իրավունք է ստացել նշված ժամանակահատվածից հետո ձեռք բերել Սուսոյի ամբողջական տրանսֆերը։ 📄🖊️✔️ ¡Oficial! ¡@suso30oficial es nuevo futbolista del #SevillaFC! ⚪️🔴#vamosmiSevilla #WeareSevilla — Sevilla Fútbol Club (@SevillaFC) January 29, 2020
Միլանի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում
Իտալական «Միլանի» իսպանացի կիսապաշտպան Սուսոյի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը: 26-ամյա կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Լա Լիգա, տեղեկացնում է։ Նրա գործակալի՝ Մինո Ռայոլայի և իսպանական ակումբների միջև բանակցությունները արդեն սկսվել են։ Նշենք, որ Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում Սուսոն մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Սուսոն հայտնվել է Ռոմայի ուշադրության կենտրոնում
Իսպանիայի հավաքականի և «Միլանի» ֆուտբոլիստ Սուսոն կարող է տեղափոխվել «Ռոմա»։ Հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել 26-ամյա կիսապաշտպանին ու «Միլանն» էլ իր հերթին ցանկանում է վաճառել նրան։ Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։ Նշվում է նաև, որ «Ռոման» պատրաստ է գործարքի մեջ ներառել թուրք ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերին։ Ըստ աղբյուրի՝ Սուսոյի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է…
Միլանը ստիպված կլինի ֆուտբոլիստների վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում
«Միլանը» ստիպված կլինի ֆուտբոլիստների վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ ակումբի բյուջեում 146 միլիոն եվրոյի ճեղքվածք է առաջացել: Հիմա «Միլանը» կփորձի այն փակել խոշոր տրանսֆերի միջոցով: Ակումբը կարող է վաճառել Ջանլուիջի Դոնարումային կամ Սուսոյին: Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն էլ «Միլան» գալուց հետո զգալի բարձրացել են:…
Ի՞նչ փոխանակում է ցանկանում անել Ռոման Միլանի հետ
«Ռոման» հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանի» կիսապաշտպան Սուսոյի նկատմամբ։ Ակումբը պատրաստ է նրա դիմաց տալ թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեին: Այս մասին հաղորդում է La Republica-ն: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հռոմեական ակումբը պատրաստ է նաև Սուսոյի համար որոշակի գումար վճարել: Իսպանացու պայմանագրում ֆիքսված հրաժարագնի մասին կետ կա՝ 40 միլիոն եվրո, բայց այն կարող են ակտիվացնել միայն արտասահմանյան…





