սուրբ պատարագ
Տարեմուտի գիշերը նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ավանդական նռնօրհնեքի արարողությունը։ Արարողությունը կանցկացվի Սուրբ Տրդատ բաց խորանում և կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս արարողության ընթացքում նաև կկատարվի Հանրապետական Մաղթանք։ Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք։ Հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ին,…
Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Բերկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր…
Թեհրանում Սուրբ պատարագ է մատուցվել՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցեցին Թեհրանի Սբ. Սարգիս մայր եկեղեցում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված Սուրբ պատարագին։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին «Պատարագից հետո…
Սուրբ պատարագ ու պսակադրություն՝ Դադիվանքում
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Facebook-ի էջում գրված է․ «ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի ունեցավ Սուրբ պատարագի արարողություն, որը կատարեց հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Հավարտ Սուրբ պատարագի Պարգև սրբազանը կատարեց պսակադրության արարողություն, որից հետո շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնեց ու շնորհակալություն…
Այսօր բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայաստանյան բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ արարողությունը կատարվելու է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1546381345553831?__cft__%5B0%5D=AZUz87_ks7mCmfx0CaX1XC3t7WrBclE542tV8QfwXhOnffg6xF9bESSEoJB5_YjyEHjxvLBdyO8Tn0_bn2QujHLJEUOHRAdWqRpGmt3EMuHOAQH4gKmJ9A52u7UVZpe4lObaqTG8g16SIOXck715PJmu&__tn__=%2CO%2CP-R
Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում
Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ժնև (Շվեյցարիա): Նույն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ ներկա գտնվեց Կարմիր Խաչի և Ժնևյան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպված Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդեսին: Այս տարի «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանի ներքո…
Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը փոխանցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցուն
Հուլիսի 28-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, տեղի է ունեցել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տարիներ շարունակ չգործած եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ վերաօծված Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը: Վերաօծման սրբազան արարողությանը մասնակցել…
Սուրբ պատարագ Ժնևում՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակներին
Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին տեղեկանում ենք Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։








