սպորտ

  • Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին սոցիալական ցանցերում հայտարարել է կարիերան ավարտելու մասին: «Գնդակը կանգ է առնում.․․ Իսկ իմ ներսում զգացողությունները՝ ոչ։ Շնորհակալություն բոլորիդ այս հրաշալի արկածի համար»,- գրել է խաղացողը։ Ռիբերին կարող է շարունակել աշխատել «Սալերնիտանայում» որպես ակումբի դեսպան: Նա ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Ռիբերին ընդամենը 2 հանդիպում է անցկացրել։ 2021/22…

    Ռիբերին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
  • «Բավարիան» շարունակում է պնդել, որ կադրային փոփոխություններ չեն սպասվում. Ակումբը բարձր է գնահատում Յուլիան Նագելսմանի ներուժը։ «Մենք բացարձակ վստահում ենք Նագելսմանին։ Նրա հետ դեռ շատ հաջողություններ ենք տոնելու։ Բոլորը գիտեն, որ մենք պարզապես պետք է սեղմենք գազի ոտնակը»,- ​​ասել է նախագահը։ «Բավարիան» գրանցել է վերջին 20 տարվա վատագույն շարքը: Թիմը չի հաղթել չորս խաղում անընդմեջ։

    Բավարիան մտադիր չէ հեռացնել Նագելսմանին
  • Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը խոսել է նոր ակումբ տեղափոխությունից հետո փոփոխությունների մասին. «Մանչեսթեր Սիթիում» ինձ անհրաժեշտ էր թիմի պահանջներին համապատասխանել: Մի պահ ես որոշեցի, որ ցանկանում եմ ինչ-որ այլ բան փորձել: «Արսենալում» ամեն ինչ այլ է, այլ ֆուտբոլ է, այլ խաղացողների, այլ պահանջներ: Ես շատ եմ խոսել Արտետայի հետ, նա ինձ լավ գիտի,…

    Արսենալում ինձ շատ ազատ եմ զգում. Ժեզուս
  • Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ (1:0): Միակ գոլը խփել է Լիոնել Մեսսին՝ Նեյմարի գոլային փոխանցումով։ Դա նրա 672-րդ գոլն էր կարիերայում՝ չհաշված 11 մետրանոցներից գրանցած գոլերը։ 35-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը։ Նրանցից յուրաքանչյուրը խփել է 671 գոլ՝ չհաշված 11 մետրանոցից…

    Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը
  • Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Չելսի»: Գաբոնցի 33-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի ամառ։ «Բարսան» հայտարարեց, որ տրանսֆերային գումարը կազմում է 12 միլիոն եվրո։ 2022 թվականի ձմռանը Պյեր-Էմերիկը խզեց պայմանագիրն Արսենալի հետ և անվճար տեղափոխվեց Բարսելոնա։ Կատալոնական ակումբի կազմում նա 24 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։

    Օբամեյանգը Բարսելոնայից տեղափոխվեց Չելսի
  • Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները սեպտեմբերի 10-ից 18-ը մասնակցելու են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Հայաստանի…

    Աշխարհի առաջնությանն են պատրաստվում ազատ և հունահռոմեական ըմբիշները
  • Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ֆաբիո Ֆոնինիի հետ US Open-ի 2-րդ շրջանի հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել։ Թենիսիստը կոտրել է քիթը։ Չորրորդ սեթում Նադալը փորձեց հրվածել գնդակին, որից հետո ռակետը դիպավ կորտին և Ռաֆայելի քթին անդրադարձ կատարեց։ Մարզիկը բժիշկ է կանչել, ով դադարեցրել է արյունահոսությունը և վիրակապել քիթը։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա Ռաֆայել Նադալը հաղթեց…

    Նադալը կոտրել է քիթը՝ իր իսկ ռակետով
  • Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: Որակավորման փուլի առաջին մենամարտում Զախարյանի մրցակիցը սլովակ Թեքեքս Միկալն էր: Հայաստանի ներկայացուցիչը թեև բավականին լավ է…

    Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ պարտվել է մեկնարկում
  • Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները սկսել են մայիսի 16-ից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմը մարզվում է Աբովյանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ՝ Օլիմպավանում: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 10 ծանրորդ՝ Ռաֆիկ Հարությունյանը,…

    Հայաստանի ծանրամարտի  հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիա
  • Ավստրալացի դիետոլոգներ Սյուզի Բուրելը և Լին Ուորդը պնդում են, որ սպորտը մեծացնում է քաղցի զգացումը և հանգեցնում շատ ուտելու, ինչը խոչընդոտում է նիհարելուն, հայտնում է Daily Mail-ը։ Թեև ֆիզիկական վարժություններն օգտակար են առողջության համար, մասնագետների կարծիքով, չափազանց ինտենսիվ մարզվելը մեծացնում է ախորժակը: Բացի այդ, հաճախակի հյուծող մարզումների դեպքում մարմինը սկսում է արտադրել կորտիզոլ, որը ճարպերի…

    Սննդաբանները սպորտն անվանում են նիհարելու խոչընդոտ
  • Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։ Աշխարհի գավաթ․ Արթուր և Վահագն Դավթյանները հաղթել են ընդհանուր հաշվարկում Գաբրիել Սարգսյանը պայքարում է Եվրոպայի չեմպիոն դառնալու համար․ նա կես միավոր է հետ առաջատարից «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ,…

    Այսօր Սպորտի միջազգային օրն է․ Դումանյանը շնորհավորել է
  • Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է սպորտն ու քաղաքականությունը։ Իբրայի խոսքերը փոխանցում է The Giardian-ը։ Իբրահիմովիչը նշել է, որ սպորտը միավորում է մարդկանց, իսկ քաղականությունն անում է հակառակը։ Նրա խոսքով՝ սպորտի միջոցով ինքը սեր է տարածում։ Իբրան ընդգծել է նաև, որ եթե ինքը զբաղվեր քաղաքականությամբ, ապա կդառնար նախագահ։

    Կդառնայի նախագահ, եթե զբաղվեի քաղաքականությամբ․ Իբրա
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը այցելել է Զինվորի տուն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Արտակ Դավթյանը այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն Վարչապետ Փաշինյանը Զինվորի տանը հանդիպել է Հայրենիքի պաշտպաններին «ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է տղաների վերականգնման պայմաններին ու նրանց մասնակցությամբ մշակութային ծրագրերին: Զինվորի տան տնօրեն…

    Կարեն Գիլոյանը հյուրընկալվել է Զինվորի տանը
  • Հոկտեմբերի 30-ին Հայաստանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը։ Այն անցկացնելու համար Կառավարությունը 35 միլիոն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա Կառավարության հերթական նիստում։

    35 մլն դրամ՝ Վարչապետի գավաթի անցկացման համար
  • «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-2) Պիկեն խոսել է պատճառների մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ պարտությունը իրենց համար ընդունելի չէ։ «Սա մեկ խնդրի հետևանք չէ: Այստեղ շատ խնդիրներ կան, այդ պատճառով ծանր ժամանակներ ենք ապրում: Մարդիկ տեսնում են, թե ինչը մեզ չի բավականացնում: Այստեղ կան խաղացողներ, որոնք նման փորձության միջով չեն անցել, բայց մենք կվերականգնվենք»,-ասել էն…

    Բարսելոնայում ծանր ժամանակներ ենք ապրում․ Պիկե