«Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-2) Պիկեն խոսել է պատճառների մասին:
Ֆուտբոլիստը նշել է, որ պարտությունը իրենց համար ընդունելի չէ։
«Սա մեկ խնդրի հետևանք չէ: Այստեղ շատ խնդիրներ կան, այդ պատճառով ծանր ժամանակներ ենք ապրում: Մարդիկ տեսնում են, թե ինչը մեզ չի բավականացնում: Այստեղ կան խաղացողներ, որոնք նման փորձության միջով չեն անցել, բայց մենք կվերականգնվենք»,-ասել էն նա։
Այս մասին տեղեկանում ենք The Spanish Football Podcast-ից:
Այս պարտությունը «Բարսայի» համար նոր մրցաշրջանում առաջինն էր: Կումանի թիմն այս պահին 9-րդ տեղում է: