Ստամբուլ
Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել
Ստամբուլի արևմուտքում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հայտնում է AHaber հեռուստաալիքը։ «Դեռևս անհայտ պատճառով փլուզվել է բնակելի շենք Քյուչյուքչեքմեջե շրջանում, մարդիկ մնացել են փլատակների տակ։ Դեպքի վայր են կանչվել փրկարարներ և հրշեջներ, այդ թվում՝ հարակից տարածքներից։ Հայտնի է դարձել, որ փլատակների տակից ողջ դուրս է բերվել 1 հոգի, որին…
Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում
Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե…
Էրդողանի քարոզարշավին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ
Կիրակի օրը՝ մայիսի 7-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններին ընդառաջ Ստամբուլում զանգվածային ցույց է անցկացրել։ Նրա ելույթին ներկա է եղել մոտ 1,7 միլիոն մարդ։ Միջոցառումը հեռարձակվել է Թուրքիայի նախագահի «Թվիթեր»-ի էջում։ Ելույթի ժամանակ Էրդողանը խոսել է իր ծրագրերի մասին։ Նա, մասնավորապես, խոստացել է համաքաղաքացիներին «Ստամբուլի մեծ թունելային նախագծի» շրջանակներում Բոսֆորի նեղուցով տրանսպորտային միջանցք…
Ստամբուլում ռուսական նավի վրա հրդեհ է բռնկվել
Ստամբուլի նավաշինարանում ռուսական ձկնորսական նավի վրա հրդեհ է բռնկվել, իսկ 66 հոգանոց անձնակազմը տարհանվել և տեղափոխվել է այլ նավ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է մարտի 8-ի երեկոյան Ստամբուլի արեւելքում գտնվող Թուզլա շրջանում ռուսական «Էսթեր» թրթառային նավի վրա, որը վերանորոգման փուլում է։ Հրդեհը սկսվել է օդաչուների խցիկում։ Թուրքիայի…
ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությանը։ «ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են…
Ստամբուլի հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Նա նշեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ստամբուլի հրշեջ-փրկարարական խումբը և հրդեհի մարման աշխատանքներ իրականացրել։ Դեպքի վայրում էր նաև Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու…
Մանրամասներ՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում բռնկված հրդեհի պատճառ է դարձել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյուն, որը խուճապի է հանգեցրել մարդկանց մոտ։ Այս մասին գրում է Yeni Akit թերթը։ Հրատարակության տվյալներով՝ հրդեհը անհայտ պատճառով սկսվել է մեքենայում եւ տարածվել հարեւան մեքենաների վրա։ Ընդհանուր առմամբ վնասվել է վեց ավտոմեքենա։ Կոջամուսթաֆա Փաշա փողոցը գտնվում է Սուլթանահմեդ հրապարակից հինգ…
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի ընտանիքներին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ստամբուլի Իստիկլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում և գրառման մեջ նշել նաև թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
Ռուսաստանը վերսկսում է իր մասնակցությունը Ստամբուլի պարենային գործարքին
Ռուսաստանը վերսկսում է իր մասնակցությունը Ստամբուլի պարենային գործարքին, քանի որ ստացել է բավարար երաշխիքներ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ «Միջազգային կազմակերպության (ՄԱԿ) մասնակցության, ինչպես նաև Թուրքիայի աջակցության շնորհիվ հաջողվեց Ուկրաինայից ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ հումանիտար միջանցքի և ուկրաինական նավահանգիստների չօգտագործման վերաբերյալ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման, ՌԴ դեմ մարտական գործողությունների համար և…
Ստամբուլի արդյունաբերական գոտում հզոր պայթյուն է որոտացել
Ստամբուլի Ikitelli Esenler արդյունաբերական գոտում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառներն առայժմ անհայտ են։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշվում է, որ արդյունաբերական գոտում պայթյունի վայր են ուղարկվել բժշկական խմբեր և փրկարար ծառայություններ։
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ
Ստամբուլի Քադըքյոյ շրջանի Ֆիքիրթեփե թաղամասի եռահարկ շենքերից մեկի երկրորդ հարկում նախօրեին պայթյուն է եղել հրդեհի բռնկումով։ Պատահարի հետևանքով 3 մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնել են Ստամբուլի նահանգապետարանից, վիրավոր անձը Ուզբեկստանի քաղաքացի է, իսկ մահացածներից երկուսը` նրա հայրն ու դուստրը։ Մյուսի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան Twitter-ում գրել…
Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հերթական փուլը։ Այն տեղի է ունենում ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցում է նաև թուրքական կողմը: Աղբյուրը նշում է, որ օրակարգի գլխավոր հարցը նավահանգիստներում կուտակված ուկրաինական հացահատիկի արտահանումն է։ Ռուսաստանը հաստատել է հանդիպման փաստը՝ ընդգծելով, որ ցանկանում է պահպանել «նավերը վերահսկելու և…
Ստամբուլում զինված բախում Է տեղի ունեցել օտարերկրացիների միջև
Օտարերկրացիների երկու խմբերի միջև զինված բախում Է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, կան վիրավորներ: Այդ մասին հայտնում Է A Haber հեռուստաալիքը: «Ստամբուլի Էսենյուրտում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբերի միջև տեղի ունեցած զինված բախման ընթացքում տուժել Է երեք մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր Է: Սկսվել Է միջադեպի հետաքննություն»,-տեղեկացրել Է հեռուստաալիքը: Ծանուցում ստանալուց հետո միջադեպի վայր են ուղևորվել…
Ստամբուլում նավի վրա պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ
Ստամբուլում նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Sabah թերթը՝ նշելով, որ կան տուժածներ։ Նշվում է, որ պայթյունը որոտացել է Թուզլա շրջանում, որի հետևանքով տուժել է 5 աշխատող։ Ըստ աղբյուրի՝ պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը։
Ստամբուլ է մեկնել Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը
Այսօր Ստամբուլ է մեկնել Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։ Նշվում է, որ կազմում ընդգրկված են Գայանե Տեր – Բարսեղյանը / 48 կգ /, Անուշ Գրիգորյանը / 50 կգ /, Եկատերինա Սիչևան / 54 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /: Պատվիրակության կազմում, գլխավոր մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ…













