fbpx
Աշխարհ

Ստամբուլի արդյունաբերական գոտում հզոր պայթյուն է որոտացել

Ստամբուլի Ikitelli Esenler արդյունաբերական գոտում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառներն առայժմ անհայտ են։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նշվում է, որ արդյունաբերական գոտում պայթյունի վայր են ուղարկվել բժշկական խմբեր և փրկարար ծառայություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ