ստուգումներ
Բժշկական թափոնները չպետք է հայտնվեն քաղաքային աղբամաններում. ստուգումներ կիրականացվեն
Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կոշտ և առավել վտանգավոր թափոնները քաղաքային աղբամաններում չպետք է հայտնվեն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ հանգստյան օրերին շրջայց է կատարել վարչական շրջաններում և արձանագրել, որ քաղաքացիները կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններ են գցել կենցաղային տեխնիկա, անգամ՝ անվադողեր: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել բնակչությանն աղբամանները…
Պենտագոնը ստուգումներ է անցկացրել ռազմածովային ուժերում
Պենտագոնը որոշել է ստուգում անցկացնել ԱՄՆ ՌԾՈՒ «Ծովարջեր» էլիտար հատուկ ստորաբաժանումներում թմրանյութերի գործածման և սեքսուալ ոտնձգությունների մասին հաղորդումների պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը: Նշվում է, որ համանման միջադեպերի մասին տեղեկությունները գերատեսչության ղեկավարության մոտ հարցեր են առաջացրել՝ կապված հատուկ նշանակության ստորաբաժանումներում էթիկայի հետ: Հայտնի է, որ հատուկ ստեղծված քննիչ հանձնաժոովը ստուգումները կսկսի նոյեմբերին: Արդյունքների մասին…
Մարտական դիրքերում անցկացվել են ստուգումներ
Անցկացվել են ստուգումներ 3-րդ զորամիավորման պատասխանատվության գոտու մի շարք մարտական դիրքերում: Հանձնաժողովի անդամները զրուցել են դիրքապահ զինծառայողների հետ, անդրադարձել մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին, սոցիալ-կենցաղային պայմաններին: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական դիրքերում սննդի ու խմելու ջրի մատակարարման կազմակերպմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հուրգադայում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող չվերթի չեղարկումից հետո ստուգումներ են սկսվել տուրընկերություններում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթին ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում։ Ապա փոխանցեցին, որ արդյունքների մասին առաջիկայում կհրապարակեն։ Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանձնաժողովը սկսել է տուրընկերություններում ուսումնասիրություններ…
Ստուգումներ մարտական հենակետերում
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի վարչակազմը մարտական հենակետերում օրերս ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը։ Հետագա ծառայության առավել արդյունավետ կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ և հրահանգներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ԲԷՑ-ում բավական մտահոգիչ փաստեր են արձանագրվել. Լևոն Յոլյան
Հունիսի 13-ին խորհրդարանում Հայաստանի հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հայտարարեց, որ պալատի ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել ԲԷՑ-ում՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում։ Նրա խոսքով՝ երկու առանձին դեպքերում նոյւթերն ուղարկվել են դատախազություն։ «Տրվում են պայմանագրերով չնախատեսված տասնյակ միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- նշեց նա: Նա նաև…
Տեսչական ստուգումներ զորամասերում (ՖՈՏՈՇԱՐՔ)
Զորքերի մարտական պատրաստականության ու պատրաստության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում Գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացվում են ստուգումներ: Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ռազմական տեխնիկան կատարել է երթ դեպի բացազատման վայրեր և բերվել մարտական վիճակի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ոչ նպատակային օգտագործում
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Տավուշի մարզպետարանից ստացված գրության հիման վրա, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության աշխատակիցներին 2019թ. մայիսի 24-ից 30-ը գործուղել է Տավուշի մարզի Խաշթառակ և Լուսաձոր համայնքներ՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ ստուգումներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից: Տեսչական մարմնի մասնագետների իրականացրած…
ՀՀ դատախազության նոր ստուգումների արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին հայտնաբերվել են խախտումներ
Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները կներկայացվեն առաջիկայում: Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները…
Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ցույց են անում
Կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր Կառավարության դիմաց բողոքի ցույց են սկսել: Նրանք հավաքվել են կառավարության դիմաց՝ հայտարարելու, որ իրենց բարձրացրած հարցերն այդպես էլ պատասխաններ չեն ստանում: Ցուցարարները ցանկանում են տեղեկանալ, թե ինչպիսի ստուգումներ են անցկացվել այգում, ինչ են պարզել այդ ստուգումներն ու Կառավարության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու անհրաժեշտություն կա: Նրանք նշում են, որ քաղաքապետարանն իրենց մերժել…
Հանկարծակի ստուգումներ Արցախի պաշտպանության բանակում
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր…
Կամբոջայում փակել են ծխախոտի գործարան, որտեղ արտադրանքի մեջ սղոցուք են ավելացրել
Կամբոջայի ռազմական ոստիկանությունը մայրաքաղաք Պնոմպենում փակել է ծխախոտի գործարանը: Պատճառն այն է, որ այդ գործարանի ծխախոտում սղոցուք են ավելացրել: Այս տարվա փետրվարին բացված գործարանը առանց լիցենզիայի արտադրել է չինական և միջազգային հայտնի ապրանքանիշների ծխախոտներ՝ արտադրանքում ակացիայի սղոցուք ավելացնելով: Գործարանի աշխատաքնի ստուգման մասին դիմումը ռազմական ոստիկանություն ուղարկել էր շրջանի վարչակազմը։ Ստուգումից հետո գործարանը փակվել է, արտադրությամբ…
Դատախազությունը «Գորիս» ՔԿՀ-ում խախտումներ է արձանագրել
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Սյունիքի մարզի դատախազության կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը…
Հանկարծակի ստուգումներ 1-ին զորամիավորումում (ՖՈՏՈՇԱՐՔ)
1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Ստուգվել է ստորաբաժանման զինծառայողների պատրաստվածության և առաջադրվող մարտական խնդիրների կատարման աստիճանը, մասնագիտական պարտականությունների ու խնդիրների իմացությունը: Մեկօրյա ստուգումներն ավարտվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։














