սրբապատկերներ

  • Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպը: Անցած օրերին ադրբեջանցի սահմանապահները հեռացրել են համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները և փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին, պնդելով, որ վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի տարածքում, և այնտեղ սրբապատկերներ լինել չեն կարող: Սահմանապահների գործողություններն ուղեկցվել են տեղացիների հետ բախումներով: Վրաստանի և…

    Վրաստանը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները «Դավիթ Գարեջի»-ում
  • Վրաց-ադրբեջանական Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։ Այս մասին հայտարարում է Դավիթ-Գարեջիի զբոսավար Զվիադ Անանիաշվիլին: Նշված հայտարարության հետքերով, տեղում իրավիճակը հասկանալու նպատակով մի խումբ զբոսավարներ այսօր որոշում են կայացրել մեկնել Դավիթ Գարեջի: «Նախօրեին տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև հակասությունները սրվել էին, ինչի պատճառով տարածքում ուժայիններ են…

    Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցիները հանել են սրբապատկերները
  • Դիարբեքիրում իրականացված ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավվել է կաշվե կազմով, սրբապատկերներով, եբրայերեն գրված 800-ամյա մագաղաթ: Դիարբեքիրի նահանգային ժանդարմերիայի մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Քայափընար նահանգում բնակվող 4 քաղաքացու պատմական արժեք ունեցող գիրք վաճառել փորձելու ժամանակ: Հիսուս Քրիստոսի և այլ սրբերի պատկերներով մագաղաթը բաղկացած է 22 էջից. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

    Դիարբեքիրում հայտնաբերվել է 800-ամյա մագաղաթ