fbpx
Աշխարհ

Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցիները հանել են սրբապատկերները

Վրաց-ադրբեջանական Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։ Այս մասին հայտարարում է Դավիթ-Գարեջիի զբոսավար Զվիադ Անանիաշվիլին:

Նշված հայտարարության հետքերով, տեղում իրավիճակը հասկանալու նպատակով մի խումբ զբոսավարներ այսօր որոշում են կայացրել մեկնել Դավիթ Գարեջի:

«Նախօրեին տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև հակասությունները սրվել էին, ինչի պատճառով տարածքում ուժայիններ են մոբիլիզացվել: Ինչ վերաբերում է կառուցվող ճանապարհին (ադրբեջանական կողմից դեպի համալիր), աշխատանքները դեռ չեն վերականգնվել»,- Interpressnews-ի հետ զրույցում նշել է Անանիաշվիլին:

Վանական համալիր զբոսաշրջիկների ուղեկցորդ խոսքով 4 օր առաջ ադրբեջանցի սահմանապահները վանքերից հանել են սրբապատկերները, փոխանցել վրացի հոգևորականներին՝ ասելով, որ դրանք Ադրբեջանի տարածքում էին գտնվում:

Վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր նաև ամիսներ առաջ, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի վանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ