սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

  • Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար աշխատանքային այցով Ֆրանսիայում է

    Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար աշխատանքային այցով Ֆրանսիայում է

    Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում: «Այցելեցի Հայ Ավետարանական եկեղեցի և հանդիպում ունեցա Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվավոր փոխնախագահներ պատվելի Հովել Միքայելյանի (Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ) և Ռենե Լևոնյանի հետ (Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ)։ Այնուհետ եղա Սևրի «Սամուել-Մուրատ»…

  • Զարեհ Սինանյանը կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Հայկական երիտասարդական ֆորումին

    Զարեհ Սինանյանը կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Հայկական երիտասարդական ֆորումին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ուկրաինա։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի նոյեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (քաղ. Կիև)՝ Ուկրաինայի հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին մասնակցելու նպատակով: 2.…

  • Սառա Անջարգոլյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

    Սառա Անջարգոլյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սառա Անջարգոլյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Սառա Անջարգոլյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի…

  • Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

    Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- ասված է որոշման մեջ:

  • Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն. Փաշինյան

    Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն. Փաշինյան

    Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- ասված է վարչապետի գրառման մեջ: