Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- ասված է վարչապետի գրառման մեջ:
