Սփյուռք
Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ. Լևոն Արոնյան
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս…
Սփյուռքում հուսահատությունը մի կողմ են դրել և շարունակում են պայքարը
Սփյուռքում հուսահատությունը մի կողմ են դրել և շարունակում են պայքարը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Աշխարհին արդարություն պարտադրելու ճանապարհին հայերը չեն պատրաստվում լռել: Ֆրանսիայի տասնյակ խոշորագույն քաղաքներից մինչև Իտալիայի և այլ պետությունների բազմաթիվ շրջանների կողմից Արցախի ճանաչման բանաձևերի ընդունում, թուրքական արտադրության ապրանքների դեմ բոյկոտ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և միջազգային կազմակերպությունների կողմից…
Այս պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել․ «Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի: Օգնությունը տարատեսակ…
Ապագան հաղթողներինն է, ապագան կանգնողներինն է․ Արշակյան
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի’ հայրենակիցներ՝ Հայաստանի և Սփյուռքի, պատերազմի օրերին մենք ականատեսը եղանք հազարավոր հայորդիների սխրանքներին, ովքեր հաղթահարելով մահվան սպառնալիքը, մինչև վերջ մնացին խրամատներում կանգնած։ Նրանցից շատերը հերոսաբար կռվելով ընկան մարտում, և մեր աղոթքները նրանց հետ են։ խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի հիշատակի առաջ։ Իմ երեխաները կմեծանան նրա’նց օրինակով։…
Արծրուն Հովհաննիսյանը դիմել է սփյուռքահայությանը
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ Այդպես ավելի համակարգված է լինելու։ https://www.facebook.com/arcrun/posts/3494798703889046
Արմեն Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ և օտարերկրացի գործիչների ու լրագրողների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ և այցելելու են նաև Արցախ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից: Հանդիպմանը նախագահին մասնավորապես հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական…
ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ լուռ հավաքներ են կազմակերպել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպեցին լուռ հավաքներ: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջեցին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ սկսվեց: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Սփյուռքն անցնող շաբաթվա ընթացքում` Արցախի անկախության պահանջով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սփյուռքն անցնող շաբաթվա ընթացքում` Արցախի անկախության պահանջով․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել։
Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ…
Մինչ այսօր հավաքագրված գումարների մեծ մասն արդեն հասել է հիմնադրամի հաշիվներին․ Հայկակ Արշամյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դրամական միջոցների օգտագործմանը՝ նշելով, որ դա կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ: «Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն դուք կստանաք խաղաղության հաստատվելուց անմիջապես հետո»,- ասել է հիմնադրամի տնօրենը՝ կարևորելով այն աջակցությունը, որը հատկացվում է հիմնադրամին «հումանիտար թիկունքից»: Հայկակ Արշամյանը վստահեցրել է, որ մինչև այսօր հավաքագրված…
Կյանքեր փրկելու գործին միացել են սփյուռքահայ և արտասահմանցի բժիշկներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կյանքեր փրկելու գործին Հայաստանում եւ Արցախում միացել են սփյուռքահայ, նաեւ արտասահմանցի բժիշկներ՝ իրենց հետ բերելով մեծաքանակ բուժպարագաներ։ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութը. https://www.facebook.com/armgovernment/videos/670737450242099
Եթե ուզում եք մեր զինվորների կողքին լինել, ապա այս հիմնադրամի միջոցով դա արեք. Զարուհի Բաթոյան
«Խնդրում եմ, մի մասնակցեք կասկածելի դրամահավաքների: Եթե ուզում եք մեր զինվորների կողքին լինել, ապա այս հիմնադրամի միջոցով դա արեք»,- իր Facebook-ի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: https://www.facebook.com/zara.batoyan/posts/10226052701803757
Թուրքիան արգելել է օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը. Զարեհ Սինանյան
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընթացքում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է այս օրերին Սփյուքի կողմից կատարվող աշխատանքը։ «Թուրքիայի և ադրբեջանական ագրեսիայի սկզբից ի վեր Սփյուռքում տեղի է ունեցել մի աննախադեպ մոբիլիզացիա: Մեր հայրենակիցները, քաջ գիտակցելով, թե ինչ օրհասական պահ է Հայաստան աշխարհի համար, և որքան դժվար է իրավիճակը մեր…
Սփյուռքից կամավորների հոսքը շատ մեծ է. Զարեհ Սինանյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սփյուռքն իր ամբողջ ներուժը չի օգտագործել, չնայած դրա ցանկությունը կա։ Այս մասին Կառավարությանը հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Ցույցերը մի քանի նպատակ են ծառայում. մեկը՝ հասարակական կարծիքը սեւեռել դեպի այն իրականությունն Արցախում, հասարակական կարծիքը դրականորեն տրամադրել դեպի հայ ժողովուրդ, եւ, ի վերջո, հասնել առարկայական արդյունքի»,- նշեց Սինանյանը։ Հարցին՝ այդ ցույցերն ինքնաբուխ են…
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից:














