fbpx
Տեսանյութեր

Սփյուռքից կամավորների հոսքը շատ մեծ է. Զարեհ Սինանյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սփյուռքն իր ամբողջ ներուժը չի օգտագործել, չնայած դրա ցանկությունը կա։ Այս մասին Կառավարությանը հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ցույցերը մի քանի նպատակ են ծառայում. մեկը՝ հասարակական կարծիքը սեւեռել դեպի այն իրականությունն Արցախում, հասարակական կարծիքը դրականորեն տրամադրել դեպի հայ ժողովուրդ, եւ, ի վերջո, հասնել առարկայական արդյունքի»,- նշեց Սինանյանը։

Հարցին՝ այդ ցույցերն ինքնաբուխ են կազմակերպվո՞ւմ, թե՞ հայկական տարբեր կառույցներ համակարգում են՝ Սինանյանն ասաց. «Սկզբում ինքնաբուխ էին, հիմա շատ ավելի համակարգված են։ Կառույցները համակարգում են, միավորում են, կոորդինացնում են»։

Նա նշեց, որ օգնությունը միայն նյութական կամ ֆինանսական չէ. «Այլ նաև կիբեռ պատերազմի ոլորտում է։ Մեր հայրենակիցները բավական տիրապետում են շատ գիտելիքներին և հնարավորությունների։ Ամեն ձեւով փորձում են օգտակար լինել Հայաստանին»։

Հարցին՝ ո՞ր երկրներից են գալիս կամավոր բժիշկները և արդյոք իրենք են առաջարկե՞լ գալ Արցախ, Զարեհ Սինանյանն ասաց. «Նախաձեռնությունը եղել է Սփյուռքից։ Գալիս են և Ռուսաստանից, և ԱՄՆ-ից, և Եվրոպայից։ Եկել են ու դեռ գալու են»։

Հարցին՝ արդյոք Սփյուռքից ռազմաճակատ եկող կամավորներ կա՞ն, Սինանյանն ասաց. «Արցախյան պատերազմի ժամանակ կամավորների հոսքը քիչ էր, այս անգամ կամավորների հոսքը շատ մեծ է։ Սա ցույց է տալիս, որ անկախության տարիներին Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապը շատ է ամրապնդվել»։

Հարցին՝ արդյոք Սփյուռքն իր ամբողջ ներուժն է օգտագործո՞ւմ, Զարեհ Սինանյանն ասաց. «Անկասկած դեռ աշխատելու ատ տեղ կա։ Սփյուռքն իր ամբողջ ներուժը չի օգտագործել, չնայած դրա ցանկությունը կա։ Մենք այս պահին մեր հայրենակիցներին փոխանցում ենք այն հավանական տարբերակը, որ այս պատերազմը երկար է տևելու, պետք է բոլորս գոտեպնդվենք։ Այն օգնությունը, որը մենք ստանում ենք մինչեւ այժմ, պետք է շարունակական լինի»։

https://www.facebook.com/armgovernment/videos/3303275953122567

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ