սևան ազգային պարկ
Դատախազությունը բացահայտել է Սևան ազգային պարկում խախտումներ
Դատախազությունը բացահայտել է «Սևան ազգային պարկ»-ում մի շարք խախտումներ՝ կապված հողամասերի կառուցապատման իրավունքների տրամադրման հետ:
Համապետական ծառատունկը մեկնարկել է «Սևան» ազգային պարկից
«Սևան» ազգային պարկի բոլոր մասնաճյուղերում մեկնարկել է համապետական ծառատունկը, տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությւունից: Տնկվելու է 5000 տնկի:
Սևան ազգային պարկում մեկնարկել են ծառատնկման աշխատանքները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ և Ներքին Գետաշեն համայնքների վարչական սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն մեկնարկել են ծառատնկման աշխատանքները։ «2022 թվականի ընթացքում նախատեսվում է տնկել շուրջ 5000 ծառ և մինչ օրս տնկվել է շուրջ 1000 ծառ: Շրջակա միջավայրի նախարարը ընդունել է Լիտվայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը «Ճանապարհ»…
Սիգի խնդրով նախարար Հակոբ Սիմիդյանը Սևան ազգային պարկում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում է: «Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների…
Մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ «Դրանք իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից։ Նախարարության նախաձեռնությամբ պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում ազգային պարկի համար ձեռք է բերվել 3 հատուկ տեխնիկա, որից երկուսն արդեն գործարկվել են, երրորդը՝ մեկ շաբաթից կլինի «Սևան» ազգային պարկ-ում։ Եվս…
Սևան» ազգային պարկը և ԱրմԴայվինգ ակումբը հուշագիր ստորագրեցին
Օգոստոսի 27-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: «Այսուհետ երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից…
Սևան ազգային ՊՈԱԿ-ի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար
Օգոստոսի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Արձանագվել է շրջակա միջավայրին հասցված 43 մլն դրամի վնաս Արագիլների աղտոտման խնդիրը շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է ««Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերն հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Կառուցվել են հատուկ թեքահարթակներ,…
Սևանի էկոլոգիական գոտում գտնվող 110 շինության առկայության դեպքով քրգործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ և վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից և «Սևան»…
Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն…
Դրախտիկում գտնվող 10526 քմ պետական հողամասը զավթվել է. Դատախազություն
Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015 թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար…
Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սևան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ: Կասկածվողը նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման…
Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.20-ին, «Սևան» ազգային պարկից ոստիկանության Ճամբարակի բաժին ստացվել է գրություն, որ դեկտեմբերի 6-ի ստուգայցի ժամանակ Դրախտիկ տեղամասում հայտնաբերել են, որ ապօրինի հատել են սոճիներ: Բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 20-ին բաժին են հրավիրվել Սևանի 41-ամյա մի բնակչի։ Նա խոստովանել է, որ դեկտեմբերի սկզբներին նշված տեղամասում ապօրինի հատել է երեք սոճի և…
Ապօրինի ծառահատում՝ «Սևան ազգային պարկից» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 1-ին հերթական դեպքը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանները տեղեկացել էին, որ «Սևան ազգային պարկի» Արտանիշ տեղամասից ապօրինի 4 ծառ են հատել: Համապատասխան միջոցառումների շնորհիվ ժամեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ ծառերը հնարավոր է հատած լինի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 67-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19.30-ի…
Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար,…














