Սևիլյա
Նապոլին նպատակ ունի ձեռք բերել Լուկեբակյոյին՝ Կվարացխելիայի փոխարեն
Նապոլին ակտիվորեն փնտրում է Կվիչա Կվարացխելիային փոխարինող, ով ակումբից հեռացավ ավելի քան 70 միլիոն եվրո արժողությամբ ռեկորդային գործարքով։ Ըստ RMC Sports-ի թղթակից Սաշա Տավոլյերիի՝ Նապոլին հետաքրքրված է Սևիլիայի առաջատար հարձակվող Դոդի Լուկեբակյոյով և արդեն առաջին շփումներն է հաստատել ֆուտբոլիստի հետ։ 🔵🚨 EXCL – Dodi Lukebakio dans le viseur du SSC Napoli ! 🗣️ Des discussions…
Արթուրը կարող է վերադառնալ Լա Լիգա
Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուրը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան»։ Ակումբը ցանկանում է վարձակալել բրազիլացուն։ Հիշեցնենք, որ Արթուրն ավելի վաղ հանդես էր գալիս «Բարսելոնայում»։ Բրազիլացին «Յուվենտուսում» է խաղում 2020 թվականից։
Լա Լիգա․ Սևիլյան տանը չհաղթեց Բարսային (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ գիշերը կայացավ Լա Լիգայի հերթական տուրի՝ «Սևիլյա» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեցին «Սևիլյայի» ֆուտբոլիստները․ գոլի հեղինակ դարձավ Պապու Գոմեսը։ Սակայն րոպեներ անց՝ առաջին կեսի վերջնամասում, Արաուխոն հավասարեցրեց հաշիվը։ Իսկ երկրորդ խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։ Այսպիսով՝ «Սևիլյան» տանը չհաղթեց «Բարսային» ու խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։ Նշենք, որ այս խաղից հետո «Սևիլյան» 2-րդ…
Ո՞ր ակումբն է Ռեալի գլխավոր մրցակիցը Լա Լիգայում․ Անչելոտի
«Կադիսի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա Լիգայում չեմպիոնության պայքարում իրենց գլխավոր մրցակցի մասին։ Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Մարզչի խոսքով՝ իրենց գլխավոր մրցակիցը «Սևիլյան» է ու նրա հետ պետք է պայքարի «Ռեալը»։ Անչելոտին նշել է, որ «Սևիլյան» ունակ է պայքարել առաջին տեղի համար ու մադրիդյան ակումբն այժմ…
Բենզեման դարձել է պատմության մեջ Ֆրանսիայի լավագույն ռմբարկուն
Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է ակումբային պատմության մեջ ֆրանսիացի լավագույն ռմբարկուն։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Նշենք, որ Բենզեման գրանցեց այս ցուցանիշը Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Սևիլյայի» հետ խաղում՝ դառնալով գոլի հեղինակ։ Ֆրանսիացին իր ակտիվում ունի ակումբային կարիերայում խփած 361 գոլ։ Նա շրջանցել է Թիերի Անրիին,…
Ռոմայի պաշտպանը կարող է լքել թիմից
«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին կարող է հեռանալ թիմից։ Նշվումէ, որ «Սևիլյան» և «Լիոնը» ցանկանում են պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ: Ֆլորենզին այլևս ընդգրկված չէ հռոմեացիների մարզչական շտաբի ծրագրերում: Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport- ից։
Ռամոսը չի մասնակցի ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպմանը
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Սևիլյայի» դեմ ընկերական հանդիպումը: Ֆուտբոլիստը ունի վնասվածք, որը ստացել է նախորդ շաբաթվա վերջին կայացած մարզման ժամանակ: Նրա վերադարձը նախատեսվում է մեկ շաբաթից: Վնասվածներ են ստացել նաև Ռաֆինյան և Քոլին Դագբան, իսկ Խուան Բերնատը շուտով կմիանա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի ընդհանուր խմբին: ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 27-ին։ Այս մասին…
Հայտնի է` որքան կվարձատրվի Ռամոսը Սևիլյայում
«Սևիլյան» հետաքրքրված է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ծառայություններով, որը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել։ Նրան 5 տարվա պայմանագիր է առաջարկվում։ «Սևիլյան» պատրաստ է Ռամոսին տարեկան 7 մլն եվրո վճարել, ինչը 2 մլն եվրոյով պակաս է նրանից, ինչ առաջարկում է «Ռեալը» նոր պայմանագրով։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր՝ Ռամոսը մինչև հունիսի 15-ը պիտի որոշում…
Սևիլյան առաջարկ է արել Ռամոսին
«Սևիլյան» 5 տարվա պայմանագիր է առաջարկել դեռևս «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսին։ Այս մասին հայտնում է esRadio-ն։ Նշվում է, որ Ռամոսին առաջարկվելու է 7 միլիոն եվրո աշխատավարձ՝ մեկ մրցաշրջանի համար։ Հիշեցնենք, որ պաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։
Ես զայրացած եմ․ Զիդան
Երեկ Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ռեալ» Մադրիդ – «Սևիլյա» հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով։ Խաղից հետո մրցավարական գործողություններին անդրադարձել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ «Ես ոչինչ չեմ հասկանում։ Եթե կա Միլիտաոյի ձեռքով խաղը, ապա պետք էր ուսումնասիրել նաև «Սևիլիայի» ֆուտբոլիստի հետ կապված դրվագը։ Ինձ չհամոզեցին մրցավարի բացատրությունները։ Ես երբեք չեմ…
Եվրոպա Լիգա․ Էմերին կիսաեզրափակիչ դուրս գալու ռեկորդ է սահմանել
Իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մարզչական իր ողջ կարիերայի ընթացքում արդեն 6-րդ անգամ դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ։ Սա ռեկորդային է։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ Ընդ որում՝ սա ռեկորդային է՝ հաշված նաև այն ժամանակաշրջանը, երբ մրցաշարը կոչվում էր UEFA-ի գավաթ։ Հիշեցնենք, որ իսպանական ակումբը Էմերիի գլխավորությամբ մրցաշարի 1/4-րդ եզրափակչում հաղթահարեց Զագրեբի «Դիմանոյի» դիմադրությունը։…
Ուզում եմ խաղալ Ռեալի հետ․ Պիկե
«Սևիլիայի» դեմ խաղում վնասվածք ստացած Ժերար Պիկեն ցանկանում է մասնակցել էլ-կլասիկոյին։ «Կփորձեմ վերականգնվել «Ռեալի» դեմ խաղի համար: Ես մտադիր եմ օրեցօր մարզավիճակ ձեռք բերել: Իհարկե, ես ուզում եմ խաղալ «Ռեալի» հետ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Չեմպիոնների Լիգա․ այսօր 2 ինտրիգային հանդիպում է սպասվում
Այսօր կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի դիմակայություններին 2-ի պատասխան հանդիպումներ, որոնք մեկնարկելու են ուղիղ կեսգիշերին։ Առաջինը «Յուվենտուս» – «Պորտու» զույգն է։ Առաջին խաղում հյուրընկալվելիս իտալական ակումբը 2-1 հաշվով պարտություն է կրել։ Երկրորդը «Բորուսիա» Դորտմունդ – «Սևիլյա» զույգն է։ Այստեղ էլ առաջին խաղում իսպանական ակումբը տանը պարտվեց 2-3 հաշվով։
Իսպանիայի գավաթ․ Բարսայի շքեղ քամբեքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ կայացավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» – «Սևիլյա» դիմակայության 2-րդ հանդիպումը։ Առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել էր «Սևիլյան»։ Այս խաղում «Բարսան» կարողացավ արագ գոլ հեղինակել․ 12-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Ուսման Դեմբելեն։ Բայց այս հաշիվը պահպանվեց շատ երկար՝ մինչև երկրորդ խաղակեսի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեն․ իրադարձությունների ընթացքը բեկեց Ժերար Պիկեն, ով կարողացավ գոլ խփել։ Այսպիսով՝…