Սև ծով
ՆԱՏՕ-ն մեծացնում է ազդեցությունը Բալթիկ ծովում, ՌԴ-ն՝ բախվում աղետի Սև ծովում
Եվրոպայում երկու տարբեր ծովային ճգնաժամեր են զարգանում՝ ընդգծելով կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիությունը և տարածաշրջանում աճող լարվածությունը։ Մինչ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Բալթիկ ծովում՝ ի պատասխան էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ենթադրյալ սաբոտաժի, Ռուսաստանը դաշնային արտակարգ դրություն է հայտարարել Սև ծովում տեղի ունեցած խոշոր նավթի արտահոսքից հետո։ Այս իրադարձությունները ընդգծում են այս ջրային ուղիների բարձր ռազմավարական նշանակությունը և…
Սև ծովի թուրքական հատվածում 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սև ծովի թուրքական հատվածում ավելի քան 3 հազար մետր խորության վրա 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի բնական գազի պաշարները Սև ծովում կազմում են 710 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տրիլիոն դոլար շուկայական արժեքով։ Նրա խոսքով՝ հետախուզական աշխատանքները շարունակվելու են։…
ՏԿԵՆ-ում քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։ Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել…
Դեսպան Զոհուրին մտահոգվել է Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման խնդիրներից
Սեպտեմբերի 22-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է, որ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերn ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:…
Սև ծովում իրավիճակը արհեստականորեն լարվում է․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում իրավիճակը «արհեստականորեն լարվում է» արտատարածաշրջանային խաղացողների կողմից, Մոսկվան ուշադիր կհետևի Մոնտրյոյի կոնվենցիայի կատարմանը։ «Կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին, թե ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում ՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաժի սահմանափակման, ինչպես նաև Սև ծովում ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի սահմանային տոննաժի և Սևծովյան ջրատարածքում դրանց…
Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներխուժել հանրապետություն. Եղանակը Հայաստանում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ Մայիսի 9-ի երեկոյան ժամերին, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության տարածքում`…
ԱՄՆ-ը նավեր կուղարկի Սև ծով՝ ի աջակցություն Ուկրաինայի
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ռազմածովային նավեր ուղարկել Սև ծով՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Սա պայմանավորված է՝ երկրի արևելյան սահմանին ռուսական զորքերի ու զինամթերքի աճով։ ԱՄՆ ՊՆ պաշտոնյան նշել է, որ սա ազդանշան է Ռուսաստանի համար, բայց և այնպես, ասել է, որ չի կարծում, թե ռուսական ռազմական ներկայցության աճը հարձակողական…
Կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը
Պլանային թռիչք իրականացնելիս կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների ինքնաթիռը Սև ծովն է ընկել: Անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռի օդաչուի որոնողական աշխատանքները ավելի քան բարդ են դարձել: Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար ուղարկվել են Սևծովյան նավատորմի փոքր հակասուզանավ և քաղաքացիական նավեր, որոնք գտնվում էին դեպքի վայրի մոտ։ Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
Հայաստանի իշխանությունները բանակցում են ՌԴ-ից երկու լաստանավ գնելու մասին. Միքայել Մելքումյան
Հայաստանի իշխանություններն այս փուլում բանակցություններ են վարում Սև ծովով բեռների փոխադրման համար երկու լաստանավ ձեռք բերելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքով, երբ կառուցվեց Կերչի կամուրջը, ռուսական կողմը մի քանի ազատ լաստանավ ունեցավ, որոնք հետաքրքրեցին…
Հունաստանի հյուսիսը ԱՄՆ-ի թիրախում է
ԱՄՆ-ն ռազմավարական առումով կարևոր է համարում Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը և մտադիր է մասնակցել դրա մասնավորեցմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը։ Նրա խոսքով՝ Ալեքսանդրուպոլիսը դարպաս է դեպի Սև ծով և Բալկաններ։ Նա ընդգծել է, որ նավահանգիստը եվրոպական էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային կայունության և տնտեսական աճի առանցքային…
Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա
Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։ Այժմ գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովին ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։ Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալն ապահովելու է ավելի քան…
Փոթորիկ՝ Վրաստանում. ժամանակավորապես արգելվում է ծով մտնել
Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: Նշվում է, որ ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ է տրվում հեռու գտնվել առափնյա հատվածից։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.368885079920774/1447402018735736/?type=3&theater
Սև ծովում լողացողներ են խեղդվել. հարուցվել է քրեական գործ
Կինը և նրա 12-ամյա դուստրը լողալիս խեղդվել են Սև ծովում: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը: Նշվում է, որ նրանք լողալիս են եղել Կապրովանիի ափին մոտ՝ Ուրեկիի և Շեկվեթիլիի միջև՝ Գուրիայի շրջանում: Խեղդվածների դիերը փրկարարները դուրս են բերել ափ: Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Սև ծովում երկու անգամ ավելի շատ աղբ կա, քան Միջերկրականում
Սև ծովի աղբի քանակը Միջերկրականի համեմատ երկու անգամ ավելի է: Այս մասին հայտնում է Սևծովյան հետազոտություն կատարած մասնագետները: Սև ծովի աղբի 83 տոկոսը պլաստիկ տարաներ են: Մեծ գետերը 1 ժամվա ընթացքում ծով են հասցնում 50 կտոր աղբ, դա կրկնակի շատ է Միջերկրական ծովի համեմատ: Սև ծովում նույնիսկ մինչև 2000 մետր խորության վրա հայտանբերվել է միկրոպլաստիկ:…
Ամերիկյան անօդաչու սարքը նկատել են Ռուսաստանի սահմանի մոտ
ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական անօդաչու RQ-4A Global Hawk սարքը ուրբաթ երեկոյան հետախուզում է իրականացրել Ռուսաստանի սևծովյան ափի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսին։ 04-2021 համարով անօդաչուն թռել է Իտալիայի ավիաբազայից։ Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ին Global Hawk-ը ավարտել է մոնիթորինգը Դոնբասի սահմանազատիչ գծում, հինգ ժամ անց այն նկատել են Սև ծովի…