ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ռազմածովային նավեր ուղարկել Սև ծով՝ ի աջակցություն Ուկրաինայի։
Սա պայմանավորված է՝ երկրի արևելյան սահմանին ռուսական զորքերի ու զինամթերքի աճով։
ԱՄՆ ՊՆ պաշտոնյան նշել է, որ սա ազդանշան է Ռուսաստանի համար, բայց և այնպես, ասել է, որ չի կարծում, թե ռուսական ռազմական ներկայցության աճը հարձակողական գործողությունների հետ է կապված։
Ավելի վաղ Ռուսաստանից ասել էին, որ իրենք շարժվում են իրենց տարածքում և աշխարհում ոչ ոքի չեն սպառնում։

