fbpx
Աշխարհ

Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման համար 75 միլիոն եվրո կհատկացվի

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը հայտնում է, որ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) 75 միլիոն եվրո է հատակացնելու  Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքների համար:

Ներդրումները նպաստելու են հասարակական տրանսպորտի հուսալիությանը, անվտանգությանն ու արդյունավետությանը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը գումարը փոխանցելու է երկու տրանշով:  Գումար ձեռք կբերվեն մետրոյի ժամանակակից շուրջ 40 վագոններ, որպեսզի ընկերությունը փոխարինի հնացած շարժակազմերը, ինչպես նաև վերանորոգի մետրոյի կայարաններն ու թունելները:

Նշենք, որ գումարը համաֆինանսավորվելու է EBRD-ի և Green Climate Fund-ի կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ