Վահագն Գրիգորյան
ԿԲ-ն վերագնահատել է տնտեսական աճի կայուն մակարդակը
ՀՀ կենտրոնական բանկը վերագնահատել է երկարաժամկետ տնտեսական աճը: ԿԲ-ն նախկին 4.5 տոկոսի փոխարեն արդեն կանխատեսում է 5 տոկոս երկարաժամկետ տնտեսական աճ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: «Երկարաժամկետ տնտեսական աճի վերագնահատում ենք արել: Նախկինում մեր գնահատականները 4-5 տոկոս էին, միջինում՝ 4.5 տոկոս: Ներկայում մեր գնահատականը վերանայել ենք դեպի վերև՝…
Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի. ՀԺ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն երեկ, հուլիսի 10-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի: Կայքի հետ զրույցում այդ մասին հայտնել է Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: Դատարանը վճիռը կայացրել է այսօր: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն…
Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկել է Եվրոպայի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 40 երկրից հայտավորված 1250 մարզիկների թվում է մեր երկրի 6 ներկայացուցիչ: Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը,խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը: Մեր երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը (ճկասուսեր) և Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր): Առաջնությունը կավարտվի մարտի…
Վահագն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ չվերցնի, նա կզրկվի մանդատից։ Նշենք, որ Գրիգորյանը HSBC բանկի Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավարն է։




