Վահե Հակոբյան
Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, որը…
Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին
Իշխան Սաղաթելյանը հետ կանչվեց ՀՀ ԱԺ փոխնախահի, իսկ Վահե Հակոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից: Ձայները բաշխվել են 66 կողմ, 0 դեմ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը:
Կապանում առաջադրված Գևորգ Փարսյանը մարդկանց է «հավաքագրում»՝ Քոչարյանի դաշինքի հանրահավաքին մասնակցելու համար․ 1in.am
1in.am-ի տեղեկություններով՝ Կապանում «Շանթ» դաշինքով առաջադրված Գևորգ Փարսյանը մարդկանց է «հավաքագրում» նոյեմբերի 8-ին կայանալիք «Հայաստանի» դաշինքի հանրավաքին մասնակցելու համար։ Ըստ աղբյուրի՝ շատերը հրաժարվել են առաջարկից, բայց մի քանի տասնյակ մարդ, այնուամենայնիվ, համաձայնություն է տվել։ Նշվում է նաև, որ Կապանում Փարսյանին սատարում են Ռոբերտ Քոչարյանի ու Վահե Հակոբյանի աջակիցները։
Ծեծկռտուք՝ ՔՊ-ի ու «Հայաստան»-ի պատգամավորների միջև
Այսօր ԱԺ-ում ընդմիջման ժամանակ հերթական միջադեպն է գրանցվել։ Ինչպես պարզվում է, այդ ընթացքում քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Բախման մեկնարկը տրվել է ԱԺ ամբիոնից մի փոքր առաջ։ Ընդդիմադիր Վահե Հակոբյանի խոսքերից հետո ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը մոտենալով հարվածում է Հակոբյանին, որից հետո արդեն իրավիճակը սրվում է։
Վահե Հակոբյանը «շփոթվել» և աշխատանքի չհաճախելով 5 տարի պետբյուջեից աշխատավարձ է ստացել
Վահե Հակոբյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանը, որ Հակոբյանը ՊՈԱԿ-ում աշխատած տարիներին զբաղվել է բիզնեսով և ղեկավարել է մի քանի առևտրային կազմակերպություն, այդ թվում՝ զբաղեցրել է ԶՊՄԿ ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը խոստովանել է, որ 5 տարի գրանցված լինելով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում՝ աշխատանքի է հաճախել…
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց «Հայաստան» խմբակցության թեկնածուն
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է ԱԺ մարմինների ձևավորման գործընթացը։ Այսօրվ նիստի օրակարգում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը, ում ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ նոր ԱԺ-ում կլինեն 12 մշտական հանձնաժողովները։ Դրանցից 3-ը կգլխավոի «Հայաստան» խմբակցությունը։
Ձերբակալել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2 աշխատակից
Հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2 աշխատակցի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը: Վահե Հակոբյանը ասել է, որ ձերբակալություններն անհիմն են։ Վահե Հակոբյանը նաև հայտնեց, որ Պղնձանմոլիբդենային կոմբինատում խուզարկությունն ավարտվել է: «Պլոմբել են բոլոր գրասենյակները, առգրավել են համակարգիչները և գնացել են, հիմա ներսում աշխատակից չկա»,-ասաց նա:
Բորիս Ավագյանը միանում է Վերածնվող Հայաստան կուսակցությանը
Արցախի ԱԻՊԾ պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը միանում է Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որն ընտրություններին մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ ստեղծած «Հայաստան» դաշինքով։ Բորիս Ավագյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ միանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։
Հրաչյա Հակոբյանը բանավեճի հրավիրեց Վահե Հակոբյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ես ներկայացել եմ որպես ԱԺ պատգամավոր, ես չեմ եկել մենամարտեմ, իմ ռինգը ԱԺ-ում է և յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է փորձի խոսքի միջոցով մենամարտել: Այս մասին այսօր ապրիլի 25-ին, լրագրողներին ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հրավերով ներկայացել էր «Օրանժ» ֆիթնես ակումբ: «Ես ներկայացել եմ, և ես իրեն բերել…
Մարդկանց խմբերի եք բաժանել, լարել եք միմյանց դեմ․ Սյունիքի մարզպետի պատասխանը նախկին մարզպետին
Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը արձագանքել է մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարություններին։ Արձագանքը հրապարակվել է Սյունիքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում, որը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 21-ին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե «արդյոք Սյունիքն այսօր պատրաստ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային», Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, թե «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի…
Ալեքս Սահակյանը արժանացավ Սյունիքի «Տարվա լավագույն մարզիկ» կոչմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 13-ին ԶՊՄԿ-ի մշակույթի պալատում հանդիպում ունեցավ պատանի շախմատիստների ու մարզիչների հետ։ Քննարկեցին ոլորտին առնչվող հարցեր։ Վահե Հակոբյանը դրամական պարգևներ ու պատվոգրեր հանձնեց մարզիկներին ու մարզիչներին։ Մանսավորապես՝ Ստեփան Խաչատրյանը ստացավ «Տարվա լավագույն մարզիչ» պատվոգիրը, Ալեքս Սահակյանը՝ «Տարվա լավագույն մարզիկ» պատվոգիրը։ Շնորհակալագիր հանձնվեց նաև Սամվել Մարգարյանին մարզում շախմատի զարգացման մեջ…












