վայոց ձոր
Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Փրկարար ծառայությունն անցնել է ուժեղացված ծառայության։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար Արմեն Փամբուխչյանն այցելել է Գեղարքունիք, Սյունիք և Վայոց ձոր:
Ջերմուկ քաղաքի վրա այս պահին չեն կրակում. քաղաքապետ
Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի վրա այս պահին չեն կրակում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Վահագն Արսենյանը՝ նշելով, որ հակառակորդը քաղաքի վրա կրակել է երեկ՝ մինչև առավոտյան 9–ը։ «Ճանապարհի կողքն են կրակում, բայց ոչ ճանապարհի համար։ Սուտ է տեղեկությունը, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա են կրակում, նման բան չկա։ Հարակից անտառներում բռնկված հրդեհն էլ մարվել…
Արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին տեղեկություն է ստացել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են որ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները տեղի ուժերի հետ արջի քոթոթներին դուրս են բերել…
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում: 7 ահազանգ՝ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 գյուրզա, 3…
Պայթեցման աշխատանքներ Վայոց ձորի Էրթիչի քվարցիտների հանքավայրի տարածքում
ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ հուլիսի 8-ին՝ ժամը 16.00-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների բաց հանքավայրի տարածքում մարզային փրկարարական վարչությունը իրականացնելու է պայթեցման աշխատանքներ:
Վայոց ձորում իրականացրել են ուժեղացված ծառայություն․ կազմվել են արձանագրություններ
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Ոստիկանությունը կանխել է քրեական աշխարհում հայտնի Կաբելի սպանությունը Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Ասյա Օհանյանին…
Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում. ճանապարհը դարձել է մասնակի փակ
Այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 06:16-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Այսօր ՀՀ տարբեր հատվածներում սպասվում են տեղումներ ու ուժեղ քամի Հոսանքի պլանային անջատումներ՝ Երևանում ու 6 մարզերում «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ…
Հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում են կատարել
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի…
Արևիկ ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Սեպտեմբերի 20-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն, կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է: Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում…
Ավելի քան 2 միլիարդի ներդրում՝ Վայոց ձորում. Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին Facebook-ի իր էջում կիսվել է տեսանյութով, որում խոսվում է Վայց ձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին։ Պապիկյանը գրել է, որ այս մարզում ավելի քան 2 միլիարդի ներդրում է արվել։ Ինչ վերաբերվում է իրականացվող սուբվենցիոն ծրագրերի քանակին, ապա դրանք 38-ն են։
Հոսանքազրկումներ Երևանում և 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք՝ 9-16 մուտքեր, 11։00-17։00 Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արևադաշտ, Արտամետ,…
Մարզպետարանը խարդախությամբ հափշտակել է շուրջ 17 մլն դրամ․ ԱԱԾ-ի բացահայտումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են եղել փաստական տվյալներ այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մի շարք կապալառու ընկերությունների միջև կնքված թիվ «ՎՁՄ ԲԸԱՀ-01/5» պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով…
Հոսանքազրկումներ Երևանում և 5 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արհեստավորների փ. 3-14 սեփական տներ, Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոցի…
Գոմքում ԱԻՆ-ը շչակ է գործարկելու
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքը տեղի է ունենալու վաղը՝ օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ աղբյուրի՝ նաև գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։
Վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում
Հուլիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հյատնում է, որ վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում։ «Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է. ԱԻՆ ԱԻՆ փրկարարների 35,5 տոկոսն արդեն պատվաստվել է Ազդարարման արդյունքում կազմակերպվել…