Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրենին և որդուն մեղադրանքներ են առաջադրվել
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում 2021 թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ: «Պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն…
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել հինգ քաղաքացի. նրանցից նմուշներ են վերցվել
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ որոշակի գանգատներ ունեցող հինգ քաղաքացի տեղափոխվել են Վանաձորի ինֆեկցիոն բաժին: Թեստավորման նպատակով նրանցից վերցվել են նմուշներ: Մարտի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել են այսօր: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:


