վանդալիզմ
Հարձակում է կատարվել Ֆրանսիայում Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ
Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այս մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը գրել է իր Twitter-ում։։ Դեսպանը դատապարտել է վանդալիզմի ակտը։ «Մենք լրջորեն անհանգստացած ենք կրկնվող վանդալիզմից Սեւրի Սամուել-Մուրատյան հայկական վարժարանի դեմ։ Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է նա։ Նշենք, որ առաջին հարձակումը վարժարանի վրա տեղի էր ունեցել 2019-ի…
Նյու Յորքում էկոակտիվիստները կարմիր ներկ են հեղել արձաններից մեկի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նյու Յորքում մի խումբ ցուցարարներ կարմիր ներկ են լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա: Այս մասին հաղորդում է York Daily News թերթը։ Բողոքը կազմակերպել էր «Ապստամբություն բնաջնջման դեմ» (Extinction Rebellion) բնապահպանական շարժումը: Ոստիկանությունը ձերբակալել է վանդալիզմի գործողությանը մասնակցած ցուցարարներից մեկին, իսկ մյուս երկուսին հաջողվել է փախչել: Նյու Յորքում անցկացված ակցիայից բերման է ենթարկվել մոտ 100 ցուցարար։…
Սնեյդերին վանդալիզմի մեղադրանքով ձերբակալել են
Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը Ուտրեխտում բերման է նեթարկվել: Նա մեղադրվել է վանդալիզմի մեջ: Ֆուտբոլիստի ձերբակալման պատճառը ուրիշի մեքենան վնասելն է։ Տեղացիներից մեկը նկարահանել է, թե ինչպես է Սնեյդերը բարձրացել տրանսպորտային միջոցի տանիքին։ Վնասը գնահատվել է 6 հազար եվրո։ Ֆուտբոլիստը վճարել է փոխհատուցումը, նրա վրայից մեղադրանքը հանվել է ու նա ազատ է արձակվել։
Լոնդոնում կրկին պղծել են Կառլ Մարքսի գերեզմանը
Մեկ ամսում արդեն երկրորդ անգամ վանդալները Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը պղծել են գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ և տնտեսագետ Կառլ Մարքսի շիրմաքարը։ Evening Standard-ի փոխանցմամբ՝ վանդալները կարմիր ներկով գրառումներ են արել Մարքսի և նրա գաղափարների վերաբերյալ, ինչպես նաև կոտրել հուշատախտակը։ Վանդալները գրել են, որ փիլիսոփան հանդիսանում է «ցեղասպանության, ահաբեկման, զանգվածային հալածանքի ճարտարապետ», իսկ նրա մտքերը բնորոշվել են որպես…




