վանդալիզմ
Ադրբեջանցիները վանդալիզմը շրունակվում է գերեզմանատներում
«Արցախի լեռներ» Telegram ալիքը հաղորդում է, որ ադրբեջանցիները պղծել են Ստեփանակերտի զինվորական գերեզմանատունը։ Այս գործողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել տարածաշրջանի նկատմամբ 2020 թվականի պատերազմի հետևանքով։ Հաղորդագրության մեջ ներկայացված լուսանկարներում երևում են վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է դիտավորյալ վանդալիզմի մասին։ Այս միջադեպը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարածաշրջանում…
Ջերմուկում հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի են ենթարկվել
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում տեղադրված հայ մեծերի կիսանդրիները վանդալիզմի են ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։ Ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնել է, որ գրառմանը ծանոթ են և ուսումնասիրություններ կանցկացվեն։ Սամվել Պիպոյանը նշել է, որ այգում տեղադրված են Կոմիտասի, Սևակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի և տասնյակ ուրիշների կիսանդրիներ։…
Պղծվել է Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Պղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանը հուշաքարը։ Այս մասին տեղեկանում ենք համացանցում հրապարակված լուսանկարներից, որոնցում երևում է, որ Ազգալդյանը հուշաքարի քթի հատվածը կոտրված է։
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը
Հոկտեմբերի 10-ին Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնել է, որ հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ «Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։ Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Վանդալիզմի է ենթարկվել Չարենցի Կամար հուշարձանը…
Վանդալիզմի է ենթարկվել Չարենցի Կամար հուշարձանը
Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնում է, որ Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ «Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,-ասված է գրառման տեքստում։
Ադրբեջանը հայկական քաղաքում ցանկանում է ստեղծել պետական արգելոց
Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի կայացած լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի մասին» օրենքի նախագիծը: Այս օրինագիծը սահմանում է, որ հայկական քաղաքում կստեղծվի պետական արգլոց։ Օրենքի նախագիծը սահմանում է նաև պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված կլինեն քաղաքի վերականգնմանը, զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը: Հավելենք, որ Ադրբեջանական կողմը ցանկանում է մզկիթի վերածել նաև Ղազանչեցոց…
ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույցում անդրադարձել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց, Կանաչ Ժամ և Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիների դեմ վանդալիզմին
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային կրոնական ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանին առնչվող բաժնում մի քանի անդրադարձ է կատարվել Արցախի հայկական հուշարձանների վրճակին։ Զեկույցում նշվում է, որ 2020 թվականի հակամարտությունից հետո Հայաստանի իշխանությունները, հոգևոր գործիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական մշակութային և կրոնական ժառանգության վերաբերյալ՝ հաշվի առնելով…
Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: «Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ…
ՌԴ դեսպանությունը դատապարտել է հայկական գերեզմանոցում վանդալիզմի ակտը
Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Յարոսլավսկի շրջանում հայկական գերեզմանոցի նկատմամբ վանդալիզմի ակտի հետ: «Ստացված տվյալներով՝ Յարոսլավի շրջանում անհայտ մարդիկ վանդալիզմի ակտ են կատարել հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ, ինչի հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար: Մենք դատապարտում ենք վանդալիզմի այս ակտը՝ հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Կարծում ենք, որ այս ակնհայտ…
ԱԳՆ-ն դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը
Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային…
Սպենդիարյանի հուշարձանը կապույտով ներկել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից, որը դեպքի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Նշվում է, որ այն հանրապետական նշանակության հուշարձան է։ https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3884180108367311?__cft__%5B0%5D=AZVqOrObC9PXnfWj6phZqmc46TcNBAs9aVPk-5wVCUn4QPnHuqx3sO0LTktoZLpF8gBzVBvfoN_tV9XW16Er7BtUCaEbDEmcbAlkQ3gIAd4SWEzumw1mzjyMAZJjW9Pw5CJX2s0n3SRRtmARoIy3ua-1YMHspVTDJpLt-AGUV1UL-w&__tn__=%2CO%2CP-R
Վանդալիզմ Կոտայքում․ Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ «Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում…
Ադրբեջանցի զինվորականները ցինիզմով վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական զինվորականների կողմից Արցախում հայկական եկեղեցիների նկատմամբ կատարվող հերթական վանդալիզմին և այդ մասին տեսանյութ է տեղադրել․ «Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար): Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով…
Արցախի ԱԳՆ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին
ԱՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի արդյունքում…














