վանք
Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից…
ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է…
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պետ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի էջում գրել է․ «Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3783877761675475?__cft__%5B0%5D=AZVa-3zyAOMNP4ZQoqsELzltvtx27kDZhAkW-8Vvmx4_tp2CBe586P0gjLpOXwHNh-3L-Ev3J9EhsLeMB4GLANlmR27IWf75IhQQmcUaLmgejOVMLPfyXyEcm6I4kOlmcQI&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 14:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը կարևորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության և գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում են…
Լուսանկարներում Կոտայքի մարզում Արզական գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը հայտնի է նաև Նեղուցի վանք անվանմամբ: Թեև այս գեղեցկագույն վանքը լքված է, ավերակ դարձած, սակայն այցելուների պակաս չկա: Բլրի վրա կառուցված այս վանքը թվագրվում է 10-11 դարերին, և չնայած իր կիսավեր վիճակին, այստեղ ուխտագնացություններ են լինում, շատ զբոսաշրջիկներ են այցելում: Դեռ մուտքին չհասած, այս կոթողով…
Օգոստոսի 25-ին ժամը 16:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանք-Ստեփանակերտ 11-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով իրար են բախվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը և Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են…
Netflix-ի նոր «Վերջին կայսրերը» սերիալի թրեյլերի դրվագներից մեկում երևում է Խոր Վիրապ վանքը: Հայաստանի Արարատ մարզում գտնվող, 17-րդ դարի այդ վանք-ամրոցը սերիալի հենց առաջին սերիայում է։ Հայկական վանքը սերիալում ներկայացվում է որպես ռուսական Վերխոտուրյան/Նիկոլաևյան վանք, որտեղ Ռասպուտինը հայտնվել է իր թափառումներից ու Աստծուն գտնելու փորձերից հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 3-ից Netflix-ը սկսել է ցուցադրել «Վերջին կայսրերը»…
Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվում է: Rustavi 2 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի հոգևորականներն ու զբոսավարներն ահազանգել են, որ Ադրբեջանը վերսկսել է վանքի ուղղությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները: Բավական քանակությամբ քարեր և տոպրակներով շինանյութ են տեղափոխել դեռևս մայիսին տեխնիկայի միջոցով փորված ճանապարհի մոտակա տարածք: Միաժամանակ արգելել են այցելուների մուտքը վանք: Նշենք, որ երկար ժամանակ է՝…