Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8704 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8704 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 632 688-ի: Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Մեկ օրում ապաքինվել է 9 579 մարդ․ ապաքինվածների ընդհանուր թիվը 4 258 279 է:

Մեկ օրում մահացել է 402 վարակված: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 102 649 մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ