վարձկաններ
Հերոսական մարտեր Թաղավարդի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել Թաղավարդի հերոսական մարտերից: Ադրբեջանա-թուրքական զորամիավորումները շարունակում են Թաղավարդի ուղղությամբ հարձակումները՝ սիրիացի վարձկանների ներգրավմամբ: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաները ամուր են կանգանած. տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները: https://www.facebook.com/ArtsakhTV/videos/1718065418359798
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը ներկայացվում է ստորև: The Jerusalem Post – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր…
Փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը հիմա գտնվում են նույն կողմում․ Փաշինյան
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ «Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», – երկուշաբթի The Jerusalem…
Հովհաննիսյանը անդրադարձել է գերիներին ու զոհերի աճյունները վերադարձնելու մասին հարցին
«Գերիների փոխանակաման մասով կան ոչ միայն ծրագրեր, այլև ամենօրյա աշխատանք: Բայց այդ աշխատանքը չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա ցանկություն այդ ուղղությամբ որևէ կոմպրոմիսի կամ, ինչպես ասում են, մարդկային հարաբերությունների գան», – այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք ծրագրեր գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման…
Մոսկվան մտահոգված է ԼՂ-ում վարձկանների ներգրավման կապակցությամբ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ կողմերին բանակցային գործընթացին վերադարձնելու համար Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը խորապես մտահոգված է հակամարտությունում Մերձավոր Արևելքից վարձկանների աճող ներգրավմամբ։ «Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող մարտական գործողությունների,…
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան ահաբեկիչներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան ահաբեկիչներին:
Եթե Ալիևը չգիտի վարձկանների ներկայության մասին, ապա նրա դեմ խաղ է տարվում․ Վիկտոր Վոդոլացկի
Инфотека 24-ի հաղորդմամբ՝ ՌԴ Դումայի ԱՊՀ-ի հարցերով զբաղվող կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին փոխանցել է տվյալներ Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին: Պատգամավորը նշել է, որ եթե Ալիևը չգիտի նրանց ներկայության մասին, ապա նրա դեմ խաղ է տարվում: «Իհարկե, Ալիևը շատ լավ գիտի ոչ միայն սիրիացի, այլև աֆղան և պակիստանցի ահաբեկիչների մասին:…
Տեղի ունեցող պատերազմական հանցագործություններում թուրքական ձեռագիրն ակնհայտ է. ԱՀ ՄԻՊ
Տեղի ունեցող պատերազմական հանցագործություններում թուրքական ձեռագիրն ակնհայտ է և անվիճելի։ Դա տեսանելի է նաև սիրիական հակամարտությամ մեջ առկա դրսևորումների նմանությամբ, մասնավորապես՝ գլխատման դեպքերով, ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքով, քարոզչական անընդունելի հնարքներով, մեր հասարակության հանդեպ հոգեբանական տեռորով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Սակայն ամենակարևոր թուրքական ձեռագրի դրսևորումն այն է, որ ահաբեկչական, թուրքական…
Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն
Արցախի Հանրապետության ՊԲ-ն հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել: Տեսանյութում երևում է վարձկան ահաբեկիչների անկանոն եւ տարերային տեղաշարժը հոգեմետ միջոցների ազդեցության ներքո: ՊԲ-ն հայտնում է, որ նրանք ունեն ադրբեջանական զինուժին ոչ հարիր հանդերձանք, բացարձակ անտարբեր վերաբերմունք վիրավոր զինակցի հանդեպ:
Ռուսաստանը յուրահատուկ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստի ժամանակ պատախանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան յուրահատուկ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ «Սկսենք Լեռնային Ղարաբաղից և այն հարցից, թե ում ենք սատարում։ Դուք ասացիք այն մասին, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ Բայց մենք…
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին
Արմենպրես-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իրանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել է, որ զրույցի ընթացքում Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ: «Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար», – ասել է Իրանի նախագահը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը…
Հանեք մեզ այս ճահճից. Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա
«Region Monitor»-ը ներկայացնում է այս օրերին Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանի` Թուրքիայում գտնվող իր ընկերոջը ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը հերթական անգամ փաստում է թե՛ թշնամու բանակում Սիրիայից բերված վարձկանների ներկայությունը, թե՛ նրանց անմիջական կապը Թուրքիայի հետ։ https://www.facebook.com/RegionMonitor/videos/832494827519330
Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները… երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ»,- Facebook-ի էջում գրել է Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3340826029286867














