վարույթ
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը վարույթ չի ընդունվել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, դատավորներ Անի Մխիթարյանի և Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ, սեպտեմբերի 9-ի որոշմամբ վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից։ Հունիսի 24-ի որոշման դեմ բերված բողոքի ընդունումը մերժվել է բողոքարկման դատավարական ժամկետները բաց թողնելու…
Պարզվում են «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿՀ-ներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերը․ ՔԿ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել…
Հարկադիր կատարողը կարող է վարույթի կողմ չհանդիսացող անձանց նկատմամբ պարտավորեցման որոշում կայացնել
Իրազեկում քաղաքացիներին. Հարկադիր կատարողը կատարողական վարույթի շրջանակում կարող է նաև վարույթի կողմ չհանդիսացող անձանց նկատմամբ պարտավորեցման որոշում կայացնել։ «Հարգելի քաղաքացի, Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հարկադիր կատարողին իրավունք է վերապահվել անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի կողմ չհանդիսացող…
Ղուշչյան-Ալեքսանյան գործի վարույթը կասեցվել է
Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին Pastinfo.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարույթը կասեցվել է Քրդատօրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Հիշեցնեք, որ…
Ընտանեկան բռնության դեպքերով քննվել է 331 քրգործ, որոնցից 135-ում հանցագործը եղել է ամուսիններից տղամարդը
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտանեկան բռնության վերաբերյալ քննվել է 331 քրեական գործ: Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության…
Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գորգիսյանի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար պատգամավոր Գևորգ Գորգիսյանի: «Արմոս» ՍՊԸ-ն պատգամավորից պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից Գորգիսյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, նշել է, թե իրեն են դիմել «Արմոս» ՍՊԸ…
ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի և դատավոր Գրիգորյանի դիմումների գործով վարույթները
ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը գրում է․ «Սահմանադրական դատարանի աշխատակազմի մամլո հաղորդագրությունը «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և…
Դա պիտի մերժվեր. Վահե Գրիգորյանը՝ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու մասին
Հունիսի 13-ին Ազգային ժողովում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյան, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելուն: Վահե Գրիգորյանը նշեց, նա որ ինքը եթե ընտրվի էլ, դեռ իրավասու չի լինելու որոշմանը մասնակից դառնալ: Լրագրողների այն հարցին, թե ինքը կո՞ղմ է վարույթ ընդունելուն, թե՞ պետք է մերժվի, արձագանքել է. «Դա պիտի մերժվեր, դա պիտի…
Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: «Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-ասված է որոշման տեքստում: Վարույթը…
ՀՔԾ-ն ՊՎԾ-ից ստացել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի վերաբերյալ նյութերը
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Պետական վերահսկողական ծառայության՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ում կատարած ուսումնասիրության արդյունքները։ Այս մասին pastinfo.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից. «Նյութերը ստացել ենք մայիսի 24-ին՝ օրվա վերջ, վարույթ դեռեւս չի ընդունվել»,-նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական…
Գոռ Աբրահամյանի պարզաբանումը 2008թ․-ին դատարան ուղարկված քրգործով վարույթը կասեցնելու վերաբերյալ
Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է…
Հայտնի է՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Aysor.am-ին ներկայացրել է Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման հիմքերը: Պարզվում է՝ դատավորը դիմելով Սահմանադրական դատարան, փորձել է պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (այս հոդվածով է 4 նախկին պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը) սահմանադրականության հարցը: Բացի այդ, դատավոր Դավիթ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ…
Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Նա ասել է, որ քիչ առաջ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ…
Նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Փաշինյանի դատարանը վարույթ է ընդունել
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այվազյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ իրեն աշխատանքից ազատելու Փաշինյանի հրամանն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու խնդրանքով: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 1-ի ի N 327-Ա որոշուման` Այվազյանը ազատվել էր աշխատանքից, և հիմա նա…
Քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել՝ խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործը
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ,…















