Վարչաետ

  • Կայացել է ՀՀ ֆինանսատնտեսական բլոկի և Կենտրոնական բանկի հանդիպումը

    Կայացել է ՀՀ ֆինանսատնտեսական բլոկի և Կենտրոնական բանկի հանդիպումը

    Հուլիսի 15-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ դրամի արժևորման արդյունքում ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով։ ԱՏՁՄ-ն դիմել էր վարչապետին՝ ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելու և դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում տեղի ունեցող իրավիճակի մասին քննարկում հրավիրելու, որի թեման դրամի արժևորման արդյունքում ոլորտի ընկերությունների կրած և սպասվող վնասներն…

  • Ցավում եմ, որ պարգևը հանձնում եմ ոչ Կոմանդոսին և հանձնում եմ հետմահու. Նիկոլ Փաշինյան

    Ցավում եմ, որ պարգևը հանձնում եմ ոչ Կոմանդոսին և հանձնում եմ հետմահու. Նիկոլ Փաշինյան

    «Լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումը հանձնեցի նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,-գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/4243989102313462

  • Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին

    Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել…

  • Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետին

    Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի: Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև…

  • Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

    Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը:

  • Փաշինյանը բարի երթ մաղթեց կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովին

    Փաշինյանը բարի երթ մաղթեց կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ ամբիոնից խոսեց կորոնավիրուսի դեմ Կառավարության վարած պայքարի մասին։ Նա նշեց, որ դեպքերը հայտնաբերվում են շատ էֆեկտիվ, որի ցուցիչն է թեստավորվածների թվի ու դրական պատասխանների համեմատությունը, որը հասել է 5-6 տոկոսի։ Փաշինյանն ասաց, որ մամուլում բազմաթիվ են հրապարակումները, որ երկրները կորոնավիրուսի իրական թվերը չեն հայտնում։ «Ես կարող եմ պաշտոնապես ասել,…

  • Մայիսի վերջին 4 օրը ոչ աշխատանքային կլինի

    Մայիսի վերջին 4 օրը ոչ աշխատանքային կլինի

    Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը՝ շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության…

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ​համաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ​համաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Երևանում ընթանում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովը։ Մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովի շրջանակում վարչապետը Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցել է կրթության ոլորտի հարցերի շուրջ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2456308607789375/