fbpx
Առողջապահություն

Փաշինյանը բարի երթ մաղթեց կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ ամբիոնից խոսեց կորոնավիրուսի դեմ Կառավարության վարած պայքարի մասին։

Նա նշեց, որ դեպքերը հայտնաբերվում են շատ էֆեկտիվ, որի ցուցիչն է թեստավորվածների թվի ու դրական պատասխանների համեմատությունը, որը հասել է 5-6 տոկոսի։

Փաշինյանն ասաց, որ մամուլում բազմաթիվ են հրապարակումները, որ երկրները կորոնավիրուսի իրական թվերը չեն հայտնում։ «Ես կարող եմ պաշտոնապես ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այդ երկրների թվին չի պատկանում», – ասաց վարչապետը:

Փաշինյանը վերջում նշեց, որ ռազմավարական առումով կառավարությունն ամեն ինչ ճիշտ է արել ու բարի երթ մաղթեց ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին՝ կորոնավիրուսի հարցով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ