վարչակազմ
Ջեյ Դի Վենսի շարունակական ազդեցությունը Թրամփի վարչակազմի ներքին շրջանակներում
Ջեյ Դի Վենսը շարունակում է մնալ Դոնալդ Թրամփի վարչակազմի նշանավոր դեմքերից մեկը, նրա անունը հայտնվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում՝ ազդարարելով նրա շարունակական կարևորությունն ու կապը նախագահի քաղաքական նախաձեռնությունների հետ։
Դատապարտում ենք վարչակազմի քաղաքական որոշումը. ԲԱՑՈւՄ
«Բացում» նախաձեռնությունը հրապարակում է արել, որում ասվում է. «03.03.24 թ.-ին Վերին Ոսկեպար այցելելուց Ոստիկանություն են հրավիրվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը և Հենրիկ Մկրտչյանը: Ոսկեպարում է գնտվում «Մարտական եղբայրության» և «Ազատազէնի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» կնքած համագործակցության հուշագրի: Համերաշխություն…
Մարտի 1-ի ոճրագործությունը և բռնաճնշումները դեռ քննվում են դատարանում
2008 թվականի մարտի 1-ին` 15 տարի առաջ, հայաստանյան վարչակազմի կողմից, իրականացրած ընտրակեղծիքներից հետո, իրականացրած զանգվածային բռնությունները ժողովրդի և քաղաքական ընդդիմության հանդեպ խորը և ցավոտ հետք թողեցին Հայաստանի Հանրապետության վրա։ Բռնությունները վերածվեցին ոճրագործության, որը խլեց առնվազն 10 մարդու կյանք, իսկ հարյուրավոր մարդիկ ազատազրկվեցին և ենթարկվեցին քաղաքական հալածանքների։ Սահմանադրական կարգը խաթարվել էր, երբ վարչակազմը գործի դրեց Զինված…
Բայդենի վարչակազմին կոչ է արվել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող անվտանգային օժանդակությունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։ Այս մասին հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից, նշելով, որ սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է,…
Անվտանգության օր ՊՆ-ում
Օգոստոսի 13-ին պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ Արցախի ՊԲ-ը հայտարարություն է տարածել Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից…
ԱՄՆ-ն զենք կվաճառի Իսրայելին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին հավանության է արժանացրել Իսրայելին բարձր ճշգրտության զենք վաճառելու որոշումը: Ամերիկյան վարչակազմը նախատեսում է 735 մլն դոլարի զենք վաճառել Իսրայելին: Կոնգրեսին մայիսի 5-ին պաշտոնապես տեղյակ են պահել նախապատրաստվող գործարքի մասին, այսինքն` Պաղեստինի հետ բախումներից մի քանի օր առաջ: Այս մասին տեղեկանում ենք Washington Post-ից։
ԱՄՆ նախագահի վարչակազմի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության մասին հայ պատմաբանների նամակին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ: «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը: Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ…
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի նկատմամբ։ «Այսօր Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի նկատմամբ` ԱՄՆ ինքնիշխանության և շահերի դեմ նրա կառավարության և հետախուզական ծառայությունների գործողությունների պատճառով»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը…
ԱՄՆ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները
Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Ջո Բայդենի վարչակազմի գլխավորությամբ, կրկին երկարաձգել է պատժամիջոցները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Սրա վերաբերյալ փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։ Այնտեղ նշվում է, որ Իրանի վարած քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար։ Ըստ փաստաթղթի՝ ելնելով այդ հանգամանքից՝ 1995 թվականի մարտի 15-ից ուժի մեջ…
Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: «Ոչինչ չի փոխվել: Բայդենն ասում է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզվել է, որ առավելագույն ձախողման քաղաքականություն է: Սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն կախվածություն ունի պատժամիջոցներից»,-ասել է Զարիֆը: «Մեզ գործողություններ…
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է արել սատարել Հայաստանին և Արցախին
ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ, ամերիկյան առավելի քան քսան նահանգներից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը, տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։ Երկկուսակցական նամակին մեծ թվով կոնգրեսականների միացման համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծ աշխատանք է իրականացրել` համախմբելով համայնքային ռեսուրսը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝…
Բայդենը ցանկանում է մեղմացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով: «Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։ Բայց այն մոտ է»։ Այս մասին տեղեկանում ենք Times-ից:
Բայդենի ադմինիստրացիան հստակ մտադրված է փակել Գուանտանամոյի բանտը
Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ունի հստակ մտադրություն՝ փակել Գուանտանամոյի բանտը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին հաստատել, որ այսպիսի մտադրություն կա, բայց հարցը դեռևս քննարկվում է ԱՄՆ տարբեր գերատեսչությունների մակարդակում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենի ադմինիստրացիան առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում որոշել է Գուանտանամոյի բանտը փակելու…
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է նոր վարչակազմի հետ աշխատելու օրակարգային հարցերը
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։ Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։ Նախորդ վարչակազմի պասիվության և տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության…















