Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի նկատմամբ։
«Այսօր Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանի նկատմամբ` ԱՄՆ ինքնիշխանության և շահերի դեմ նրա կառավարության և հետախուզական ծառայությունների գործողությունների պատճառով»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը մտադիր է 12 ռուսաստանցու և 20 ռուսական կազմակերպություն ներառել «սև ցուցակում» և 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

