վարչական շրջան
«Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 10.000-ական դրամ են խոստացել. Իոնիսյան
Դանիել Իոնիսյանը անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի հավաքին, գրել է. ««Անկախ դիտորդը» այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ տեղեկություններով. 1. Այսօր «Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար Երևանի վարչ. շրջաններից մեկում քաղաքացիներին 10.000-ական դրամ խոստանալու մասին (ՔՕ, հոդված 163), 2. Վայոց Ձորի մարզում «Հայաստան» դաշինքին քվեարկելու դիմաց 100.000-ական դրամ առաջարկելու մասին (ՔՕ, հոդված 154.2), 3.…
Ապամոնտաժվել է ինքնակամ կցակառույց շինությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապամոնտաժվել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 8 շենքի N78 տարածքին կից իրականացված ինքնակամ կցակառույց շինությունը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի Քաղաքապետարանից։
Քաղաքացուց խարդախությամբ 9000 ԱՄՆ դոլար են հափշտակել. ՔԿ
ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից հաղորդում է ստացվել այն մասին, որ բնակարան գնելու պատրվակով իրենից 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ քաղաքացին 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում որոշել է Արցախից Երևան տեղափոխված փախստական որևէ ընտանիքի տեղավորելու…
Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության…
Ձնամաքրման աշխատանքներ Երևանում (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեսանյութեր է տարածել, որոնցում երևում է, թե ինչպես է Երևանի վարչական շրջաններում իրականացվում ձնամաքրման աշխատանքներ։
Կենտրոնում կրկին աղբաման է այրվել
Կրկին Կենտրոն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել: Այս մասին տեղեկանում ենք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի Facebook-ի էջից։ «Եվս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով», – ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/posts/2908982609323331?__cft__%5B0%5D=AZVATn0gU-2dOG0RXS_DDgQYYZZAHh8hqFLueHa9HQMqLAJQTHs6lMLU9ATej6hx9QnVdyli8pPYJZmpYH9P2m-bqTZgxNFSejk25S-0L-qMlL7TToobqkuaP9zPwwVWo0mIFGDPTen-gcIzuVxhDozf&__tn__=%2CO%2CP-R
Դադարեցվել է Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-20:00 կդադարեցվի Երևանի. Էրեբունի վարչական շրջանի` Արցախի և Երկաթուղայինների 1-ից մինչև 7 փողոցներն ամբողջությամբ, Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի 127/10-ից մինչև 127/30, Բագրատունյաց 70/4-ից մինչև 70/19, Արտաշատի խճուղի 1, 3, 5, 7, 9 համարների, «Մաքուր Երկաթ», «Նաիրիտ» գործարանների…
Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը
Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը. կլուսավորվի շուրջ 100 անցում Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են…
Երևանում ապամոնտաժվում են առանց թույլտվության գովազդային նյութերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կենտրոն վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակվել, որոնց կից գրված է․ «Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցներում և շենքերի…
Մալաթիա-Սեբաստիայում` թվով 5 կանգառ վնասել են մեկ գիշերվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Երևանի աղբահանություն և սանիտարական մարքում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Հիմնարկը հայտնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` թվով 5 կանգառ վնասել են մեկ գիշերվա ընթացքում։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/videos/1017698068662413
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանում. խախտումներ չկան
ՀՀ կառավարության կայքց տեղեկանում ենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում, խոշոր առևտրի կենտրոններում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում, որտեղ տեղի են ունեցել դիտարկումները, էական խախտումներ չեն արձանագրվել: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները,…
Արաբկիրում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը: «Այժմ այստեղ գործող կոյուղու շահագործումը գրեթե հակացուցված է: Դրա համար մենք ծրագիրը մեկնարկեցինք հենց այստեղից: 800 գծամետր է երկարությունը, 57 մլն դրամ ֆինանսավորմամբ: Բավականին բարդ տեղանք է»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Կոյուղատար…
Կենտրոնի զբոսայգիներում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր․ ԲՏԸՄ
ՀՀ բանպահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն այսօր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում վերահսկել են, թե ինչպես են քաղաքացիները կատարում դիմակ կրելու, առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու հակահամաճարակային կանոնների պահանջները։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից…
ՔՏՀԱ-ն Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ: «ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների պահպանման նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հուլիսի…
Շենգավիթի զբոսաշրջային վայրերում խախտումներն էականորեն նվազել են. ԲԸՏՄ
ՀՀ կառավարարությունից տեղեկանում ենք, որ Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակել է նաև ոչ աշխատանքային օրերին։ Այսօր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում իրականացված հերթական խստացված կրկնայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այցելուները եղել են դիմակներով, սոցիալական հեռավորություն չպահպանելու ու մարդկային կուտակումներ առաջացնելու դեպքեր չեն հայտնաբերվել։ Մշտադիտարկումների արդյունքները…















