fbpx
Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 10.000-ական դրամ են խոստացել. Իոնիսյան

Դանիել Իոնիսյանը անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի հավաքին, գրել է.

««Անկախ դիտորդը» այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ տեղեկություններով.

1. Այսօր «Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար Երևանի վարչ. շրջաններից մեկում քաղաքացիներին 10.000-ական դրամ խոստանալու մասին (ՔՕ, հոդված 163),

2. Վայոց Ձորի մարզում «Հայաստան» դաշինքին քվեարկելու դիմաց 100.000-ական դրամ առաջարկելու մասին (ՔՕ, հոդված 154.2),

3. Էներգետիկ մի կազմակերպությունում աշխատողներին պարգևավճարը «Հայաստան» դաշինքին ընտրելով պայմանավորելու մասին (ՔՕ, հոդված 154.2),

4. Երևանում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի աշխատակիցների կողմից սնունդ բաժանելու մասին (ՔՕ, հոդված 154.2),
5. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինության կողմից աշխատողներին ընտրություններին մասնակցելուն պարտադրելու մասին (ՔՕ, հոդված 154.2):

Նշված 5 արարքներից 4-ը ծանր հանցագործություն են և նախատեսում են մինչև 7 տարվա ազատազրկում: Քրեական ոստիկանություն ուղարկված այս հաղորդումներում, բնականաբար, ավելի մանրամասն է նկարագրված հանցագործությունները և դրանք կատարած անձանց շրջանակը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ