Կառավարություն

ՔՏՀԱ-ն Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ:

«ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների պահպանման նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հուլիսի 14-ի դիտարկման արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները կրկին հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։

Հայտնաբերված նշված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, վարչական շրջանում և ՀՀ մարզերում շարունակում է ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է»,-ասվում է կառավարության տարածած հայտարարության մեջ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ