վարչապետի աշխատակազմ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության՝ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ գրել է. «Ես՝ Արթուր Բեգլարյանս, 2000 թվականից աշխատել եմ բնապահպանական վերահսկողության ոլորտում, իսկ 2017 թվականից՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչությունում՝ որպես կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ։ Աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հայտնի են դարձել Տեսչական մարմնի ղեկավար Վ․…
Վարչապետի աշխատակազմին նախկինում սպասարկող 57 ծառայողական ավտոմեքենաների զգալի մասը կրճատվել է: Լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց՝ կրճատումների արդյունքում խնդիրներ չեն առաջացել: «Երկու շաբաթ առաջ կրճատված ավտոմեքենաները հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտե: Նախկինում գործող 57 ծառայողական ավտոմեքենաներից փաստացի այս պահին աշխատակազմում կա 8-10 ծառայողական ավտոմեքենա: Այսինքն՝ մոտ 47-ով կրճատվել է»,-ասաց Աղաջանյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Նշենք, որ Ենգոյանն այս պաշտոնը ստանձնել էր 2000 թվականից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 22-ը աշխատանքային օր հայտարարելու որոշմանը: «Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ աշխատանքային»,-…
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նախորդ շաբաթ վարչապետի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Արթուր Սարգսյանը:
Ինչպես երեկ նշել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։ Այսօր վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ աշխատակիցների պաշտոնանկության պատճառը վերջիններիս՝ հանձնարարականների ոչ պատշաճ կատարումն է եղել։ «Արարողակարգի աշխատակիցը տեղափոխվել…
Վարչապետի աշխատակազմը մշակել և e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Այդ նախագծին իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանը: Նա մասնավորապես գրել է. «Հարկ է…
Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները կամրացվեն պետական վերահսկողական ծառայությանը (2012 թվականի արտադրության «Toyota LC») և Արագածոտնի մարզպետարանին (2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»): Տեղեկացնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական կայքը։