Պաշտոնյաները ազատվել են աշխատանքից հանձնարարականները ոչ պատշաճ կատարելու պատճառով․ Վլադիմիր Կարապետյան

Ամենադիտվածներ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Ինչպես երեկ նշել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։

Այսօր վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ աշխատակիցների պաշտոնանկության պատճառը վերջիններիս՝ հանձնարարականների ոչ պատշաճ կատարումն է եղել։

«Արարողակարգի աշխատակիցը տեղափոխվել է պետական արարողակարգի ծառայություն, իսկ մյուս երկուսի վերաբերյալ օրենքի սահմաններում, հղումներ անելով համապատասխան կարգավորումների վրա, որոշում է կայացվել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ